«Սրբազան շարժմանը» մեր աջակցությունը քաղաքական դիրքորոշում չէ, սա մեր պարտքն է նախնիների հանդեպ․ Դավիթ Անանյան Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան Աբրահամյան Ինչո՞ւ են թուրքերը շտապեցնում և խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման «հույս» հայտնում․ քաղաքագետ Ռեժիմին հաճոյանալու անմնացորդ ծառայամտությամբ՝ ԿԳՄՍ փոխնախարը չեղարկել է «Տա լույս» երգչախմբի համերգը․ Լիլիթ Գալստյան Վարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Այդ խայտառակ դեպքից հետո անգամ քրգործ չի հարուցվել. իրավապաշտպանները՝ ակցիայի պատճառների մասին (տեսանյութ) Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիան Մարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ) ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ» 

Ինչ վնաս է հասցրել Տիգրան Ավինյանի 4 ամսվա կառավարումը երևանցիներին

Վերլուծական

Երևանցիներին լուսավոր ապագա խոստացած Տիգրան Ավինյանը ընդամենը մի քանի ամիս է ինչ ստանձնել է Երևանի կառավարման ղեկը, սակայն, արդեն իսկ պարզ է, որ լուսավոր ապագայի փոխարեն երևանցիները բախվել են բազմաթիվ տհաճ անակնկալների, անլուծելի թվացող խնդիրների և ամենաթողության դասական դրսևորումներին: Թվարկենք Երևանի քաղաքապետարանի կողմից Երևանցիների շահերին հարվածող քայլերի 10-յակը:

1) Երևանի ավագանին ընդունել է «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որով նախատեսվում էր 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ (Երևան քաղաքի «Բ» գոտի) 24000 դրամ։ Փաստացի՝ կարմիր գծերի վճարը Երևանցիների վրա 13 անգամ ավելի թանկ է նստելու:

2)  Քաղաքապետի հանձնարարականով փողոցները սկսեցին հարմարեցվել հանրային տրանսպորտի առանձնացված երթևեկին, ինչի արդյունքում՝ առաջին գիծ կանգնելով ավտոբուսները քաղաքում հսկայական խցանումներ են ստեղծում և բարդացնում երևանցիների, առանց այդ էլ խնդիրներով լի կյանքը: Չենք խոսում նաև այն մասին, որ տրանսպորտային բարեփոխված ցանցը որևէ կերպ չի լուծել երևանցիների խնդիրները՝ կանգառներում ժամերով սպասելն ու մի կերպ ավտոբուս խցկվելու ավանդույթը ոչ մի տեղ չի վերացել:

3) Երևանցիները շարունակում են սուր ընկալել նաև թենիսի կորտերը քանդելու վերաբերյալ քաղաքապետարանի մտադրությունը։ Երևանի իշխանությունը չգիտես ինչու որոշել է, որ կորտերը չեն տեղավորվում Օղակաձև զբոսայգին բարեկարգելու նախագծի տրամաբանության մեջ և որոշել են տեղափոխել դրանք այլ վայր։Մինչդեռ մասնագետները պնդում են, որ կորտերը ոչ միայն համապատասխանում են այգու տրամաբանությանը, այլ նաև մեր քաղաքի մշակույթի մի մասն են, Երևանի պատմական խորհրդանիշներից մեկը։

4) Երեւանի քաղաքապետարանը մեկ անձից գնումով երեւանցիների գրպանից հափշտակել է ավելի քան 87 մլն դրամ նոր քաղաքապետի ուրարտական երդմնակալության համար:  Այս չհիմնավորված եւ ավելորդ ծախսը կատարվել է այն հումանիտար աղետի օրերին, երբ Երեւանում ապաստանել է Արցախից բռնի տեղահանված 35 հազար անձ։

5) Բացի այդ, Երևանում ամանորյա միջոցառումների համար Տիգրան Ավինյանը երևանցիների գրպանից ծախսել է 419,5 մլն դրամ:

6) Երեւանի ավագանին կառուցապատողների համար նոր ֆինանսական ծախսեր է սահմանել, որոնք կհանգեցնեն բնակարանների գների էական բարձրացումների։ Ավագանու որոշմամբ ճարտարապետահատակագծային առաջադրանքի համար գործակիցներ են սահմանել, որոնցով հաշվում են դրա դիմաց վճարվող տուրքը, եւ Երեւանում կառուցվող շենքերի պարագայում այդ գումարը կարող է հասնել 100 եւ ավելի մլն դրամի, մինչդեռ հայտնի չէ, թե քաղաքապետարանն այդ ինչ ծառայություն է մատուցում կառուցապատողներին, որ դրա դիմաց գումար է պահանջում, այն էլ՝ այսքան մեծ գումար։

7) Շրջիկ առևտրով զբաղվող և օրվա հացը այդպես վաստակող քադաքացիներին այլընտրանք չառաջարկած քաղաքապետը,  որոշել է էլ ավելի կոշտ միջոցները և չբավարարվել այդ առևտուրը արգելելով: Առաջարկվում է առգրավել այդ ապրանքը՝ էլ ավելի մեծ հարված հասցնելով օրվա հացը մի կերպ վաստակող քաղաքացիների գրպանին:

8) Չի լուծվել անգործության մատնված համատիրությունների հարցը, որոնք շարունակում են ոչինչ չանելու դիմաց երևանցիներից կլորիկ գումարներ գանձել: Քաղաքապետարանը չի կարողանում որոշել՝ պահել համատիրությունները, թե փոխարինել դրանք այլ կառույցով: Իսկ մինչ այդ հարված է հասցվում երևանցիների գրպանին:

9) Երևանի քաղաքապետարանը 2024 թվականի համար այնպիսի «աննախադեպ» բյուջե է հաստատել, որ  մի շարք կարևոր եկամտային ուղղություններով ակնկալվում է մուտքերի նվազում։ Օրինակ՝ պաշտոնական դրամաշնորհների ծավալը 2023թ. համեմատ նվազելու է 29.7%-ով կամ 6.7 մլրդ դրամով, իսկ միջազգային կազմակերպություններից ընթացիկ ծախսերի ֆինանսավորման նպատակով ստացվող ընթացիկ արտաքին պաշտոնական դրամաշնորհների ծավալը նվազելու է 100%-ով (2023-ի բյուջեում դրանք շուրջ 1.4 մլրդ դրամ են)։ Բնական է՝ բացը լրացվելու է երևանցիների գրպանի հաշվին՝ վերջիններիս նոր տուգանքների մատերիալ դարձնելով:

10) Տիգրան Ավինյանը արդեն իսկ անոնսել է Երևանում տրանսպորտի վարձավճարի հավանական թանկացման մասին: Վերջինս չի հերքել, որ քաղաքապետարանը նման ծրագրեր է փայփայում, նշելով, որ տրանսպորտի վճարի սակագները դեռ քննարկման փուլում են, բայց դրանք պետք է լինեն այնպիսին, որ հոգան տրանսպորտի և մետրոյի սպասարկման ծախսերը։ Նրա խոսքով` որոշակի արտոնություններ են սահմանվելու տարբեր խավերի համար։ «Դա որոշ չափով կմեղմացնի այն հավելյալ բեռը, որը կարող է առաջանալ մարդկանց համար»,– հայտարարել է Ավինյանը, փաստացի հաստատելով, որ բեռը ավելանալու է։

Այս տաս կետերը վստահաբար կարելի է կոչել՝ տաս վատություն երևանցիներին: Նախընտրական շրջանում ճոխ խոստումներ տված ՔՊ-ն ու անձամբ Տիգրան Ավինյանը շատ արագ մոռացան այդ խոստումների մասին և կառավարման մի քանի ամիսների ընթացքում արդեն իսկ հասցրել են լուրջ հարվածներ հասցնել երևանցիների գրպանին և շահերին: Ինչ՞ է սա, եթե ոչ դիլետանտիզմի և պոպուլիզմի վառ դրսևորում, համեմված՝ քաղաքացիներին տուգանքի մատերիալ դարձնելու և նրանց առանց այդ էլ ծանր սոցիալական բեռը ավելացնելու անթաքույց ցանկությամբ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գնացի ԱՄՆ, որովհետև զգացի, որ վերաբերմունքը լուրջ չի շախմատի նկատմամբ. Լևոն ԱրոնյանԴավիթ Չալոյանը նվաճեց Օլիմպիական խաղերի ուղեգիր «Երևանի բալետ ֆեստ»-ի օրերին «Թումո»-ի հարակից տարածքից կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ Ուկրաինայում ՀՀ դեսպանը և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը Բուչայի բուժհաստատությունների համար դեղամիջոցներ են փոխանցելԲագրատ Սրբազանը այսօր «Սուրբ Աննա» եկեղեցու բակում կխոսի հետագա անելիքների մասին Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակՀարավային Կորեան սադրիչ է որակել ԿԺԴՀ-ի կողմից աղբի փուչիկներ ուղարկելն ու GPS-ի խափանումները «Սրբազան շարժմանը» մեր աջակցությունը քաղաքական դիրքորոշում չէ, սա մեր պարտքն է նախնիների հանդեպ․ Դավիթ Անանյան Ապօրինի հրամանով մարդկանց ծեծի ու ջարդի ենթարկելը ձեր ճակատագրի համար շատ թանկ է արժանանալու․ Տիգրան Աբրահամյան Մահացել է արվեստի վաստակավոր գործիչ Յուրի Մինասյանը Ինչո՞ւ են թուրքերը շտապեցնում և խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման «հույս» հայտնում․ քաղաքագետՌեժիմին հաճոյանալու անմնացորդ ծառայամտությամբ՝ ԿԳՄՍ փոխնախարը չեղարկել է «Տա լույս» երգչախմբի համերգը․ Լիլիթ ԳալստյանՎարորդական իրավունք չունեցող 23-ամյա վարորդը գերեզմանների մոտ մեքենայով բախվել է ծառին․ կա վիրավոր Այդ խայտառակ դեպքից հետո անգամ քրգործ չի հարուցվել. իրավապաշտպանները՝ ակցիայի պատճառների մասին (տեսանյութ) Որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանը Հեծանվորդի օրվա առիթով Փաշինյանը շրջել է հեծանիվով (տեսանյութ)Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահին ՀԻՄԱ․ հինգ իրավապահների բողոքի ակցիանՄարուքյանը պայմա՞ն է դնում, թե՞ գործարք է առաջարկում Փաշինյան-Սրբազան բանակցության համար (տեսանյութ)Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալըԱհմադինեջադը հավակնում է Իրանի նախագահի պաշտոնին ԱՊՊԱ գործակալությունում ծեծի են ենթարկել կին վարորդին․ «Հրապարակ»Կուզեյի՞ք այդպիսի կիրակի ունեցող երկրում արթնանայիք․ Ռուբեն ՄխիթարանԻրանում առաջին անգամ կին թեկնածու է գրանցվել նախագահական ընտրություններումՀայ Դատը սատարում է Բագրատ Սրբազանի շարժմանը եւ դատապարտում Փաշինյանի քաղաքականությունը (տեսանյութ) Ով է ֆուրոր առաջացրած հրեշտակը (լուսանկարներ)Փաշինյանի թիմն արշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու դեմ․ LES NOUVELLES D'ARMÉNIԱրտակարգ դեպք Վայոց ձորում․ արջը մտել է գյուղացու այգին, բարձրացել ծառը Ադրբեջանը սպառնում է 250․000 ադրբեջանցու անուն հրապարակել, որոնք, իբրև, ապրել են Հայաստանում․ նոր անակնկալներ են սպասվումՉորս պատճառ, թե ինչու այս շարժումը կարող է հասնել հաջողության․ «Չորրորդ իշխանություն» Այսօր սրբազան պայքարի 28 ձերբակալված աջակիցների դատն է․ կորոշվի՝ քանիսը կալանքի կտարվենՔՊ-ական պաշտոնյայի հնդիկ ֆանատները․ ի՞նչ արժե մի «լայքը»Խոր ցավով տեղեկացա հայազգի մեծանուն գիտնական Արթուր Չիլինգարովի մահվան մասին․ Սերժ Սարգսյան«Ռեալ»-ը 15-րդ անգամ տիրացավ Չեմպիոնների լիգայի գավաթին Բագրատ Սրբազանի մասին մի փաստ ուղղակի ինձ համար որոշիչ եղավ․ Տիգրան Քոչարյան Հայոց ցեղասպանությունը վերապրած երեխաներն՝ իրենց տիկնիկների հետ Այսօր Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է Պետք է ավելացնել նիկոլիզմի դեմ պայքարի ճնշումը, այլ ոչ թե երազել արտահերթ ընտրությունների մասին․ Շարմազանով ՃՏՊ Կապան քաղաքում. կան տուժածներՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀունիսի 2-ի աստղագուշակՕրվա խորհուրդ. Հունիսի 2Էլինա Ավանեսյանը հաղթելով աշխարհի 8-րդ ռակետին` «Ռոլան Գարոս»-ի 1/8 եզրափակիչում էԲռնցքամարտիկ Ռաֆայել Հովհաննիսյանն Օլիմպիական խաղերի ուղեգրի համար ևս մեկ մենամարտ կանցկացնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարի հաղթողների մեծամասնությունը հայ մարզիկներն ենԱրայիկ Հարությունյանը Ջերմուկում է, քննարկվել է 2025 թ․ ձմեռային 2-րդ խաղերի կազմակերպման հարցը«Մարդիկ անորոշության մեջ են, չգիտեն՝ ինչ է լինելու». Կիրանցի գյուղապետՀԱՕԿ-ը երեխաների համար մարզական տոն է կազմակերպել (տեսանյութ)«Փայլոու» մյուզիքլով եզրափակեցինք հունիսմեկյան միջոցառումները․ Ավինյանը լուսանկարներ է հրապարակելՀանրային մեղադրողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին 3 ամսով կալանավորելու վերաբերյալ
Ամենադիտված