Մագնիսական փոթորիկի պատճառով Ավստրալիան մնացել է առանց ռադիոկապի
Այլ![Մագնիսական փոթորիկի պատճառով Ավստրալիան մնացել է առանց ռադիոկապի](/timthumb.php?src=disc/23-01-24/721f45068476756b1c396ceacda8f5ba.jpg&w=780)
G2 (միջին ինտենսիվության) կատեգորիայի գեոմագնիսական փոթորիկն առաջացրել է կարճ ալիքային ռադիոհաղորդակցությունների ժամանակավոր անջատում Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածում և կարող է բևեռափայլեր առաջացնել: Այս մասին հայտնում է Spaceweather.com պորտալը։
Նշվում է, որ դրա պատճառով Ավստրալիայի և Ինդոնեզիայի վրա 30 րոպե չի աշխատել ռադիոն՝ 30 ՄՀց և ավելի ցածր հաճախականությամբ:
Հաղորդվում է նաև, որ արևային փոթորկի հետևանքով բևեռափայլը կդիտվի Կանադայում, Ալյասկայում և այլ բևեռային շրջաններում։
![](banners/armflix.jpg)