Հրապարակվել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը
Տնտեսություն![Հրապարակվել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը](/timthumb.php?src=disc/26-01-24/5d40568a6cee01efff5379c11e19e65d.jpg&w=780)
Հրապարակվել է 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը։
1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 710 միլիարդ 577 միլիոն դրամ:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 308 միլիարդ 983 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ շուրջ 401 միլիարդ 594 միլիոն դրամ։
Հատկանշական է, որ առաջին տասնյակում ԶՊՄԿ-ի, «Գազպրոմ Արմենիայի և «Գրանդ Տոբակոյի» հետ տասնյակում են հայտնվել նաև «Վայլդբերիզը», «Ամերիա» բանկը և «Արդշին» բանկը, որոնք անցած տարի տասնյակ չեն մտել։
![](banners/armflix.jpg)