Ուժեղ և մարտունակ բանակը ՀՀ ինքնիշխանությունն ապահովող կարևորագույն գործոններից է․ Հարությունյան
Օրվա խորհուրդ![Ուժեղ և մարտունակ բանակը ՀՀ ինքնիշխանությունն ապահովող կարևորագույն գործոններից է․ Հարությունյան](/timthumb.php?src=disc/06-02-24/0f8f24d4ab9a700b27fc68810400b379.jpg&w=780)
Ուժեղ և մարտունակ բանակը ՀՀ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունն ապահովող կարևորագույն գործոններից է, ասել է դեսպան Վաղարշակ Հարությունյանը` ՀՀ ԶՈւ կազմավորման 32-րդ տարեդարձի կապակցությամբ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը տեղի ունեցած պաշտոնական ընդունելության ժամանակ, հաղորդում է «Սպուտնիկ Արմենիան»։
Նա նշել է ՀՀ զինված ուժերի շարունակական բարեփոխումների կարևորությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանում առկա իրավիճակը։
Դեսպանը նաև ընդգծել է Ռուսաստանի դերը հայկական զինված ուժերի ձևավորման գործում, ինչպես նաև անդրադարձել է պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը։
![](disc/06-02-24/4edc03079bd20d1796cb41ae497fc779.jpg)
![](banners/armflix.jpg)