«Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն է Հրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրեր Նոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ Քարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումը Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել Սերն է պակասել բոլորին. Սիրուշո Գետամեջ գյուղում հրդեհ է բռնկվել Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսը Ճանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվել Կառավարության նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարում արդյունավետ գործիքակազմին. ՆԳՆ տեղակալ 

Ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ նախագիծն ԱԺ-ում բուռն քննարկման առիթ դարձավ

Հասարակություն

Հայաստանի ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հեղինակած՝ ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ օրենքի նախագիծը: Մինչև ընդունումն այն բուռն քննարկման առիթ դարձավ, ընդդիմադիր պատգամավորները դեմ արտահայտվեցին նախագծին՝ մատնանշելով նաև իրավական որոշակիության խնդիրներ, իշխող խմբակցությունից վստահեցրին, որ այն ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ կարևոր նախագիծ է:

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրած այն հեղինակած Զարուհի Բաթոյանը:

Ըստ պատգամավորի՝ փաթեթի նպատակն է բարձրացնել ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը: Ըստ առաջարկի՝ օրենքը վերանվանվում է «Ընտանիքում և կենցաղային բռնության կանխարգելման, ընտանիքում և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենք: Նախատեսվում է հստակեցնել առկա սահմանումները, դրանք համապատասխանեցնել Քրեական օրենսգրքի սահմանումներին, լրացնել նոր սահմանումներով: «Առաջարկվում է օրենքով որպես բռնության ենթարկված անձ դիտարկել նաև երեխային, վերանայել անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշման ժամկետները, առաջնային բուժօգնության փոխարեն օրենքով սահմանել ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում»,-ասաց Բաթոյանը:

Նախագծով առաջարկվում է վերանայել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների ծանրացնող հիմքերը՝ մասնավորապես ներառելով սեռով պայմանավորված հիմքը, ինչպես նաև արարքը՝ մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կատարած լինելու փաստը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը իրավական որոշակիության առումով որոշակի խնդիրներ է նկատել նախագծում: Ըստ պատգամավորի՝ նախագծի ամենակարևոր բաղադրիչներից է «զուգընկեր» գաղափարի ներմուծումն օրենքի մեջ: Կյուրեղյանը մեջբերում կատարեց նախագծից. «Զուգընկեր՝ անձ, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից»:

Պատգամավորը հարցրեց, թե ի՞նչ է նշանակում այդ սահմանումը՝ մատնանշելով իրավական որոշակիության խնդրի մասին: Զարուհի Բաթոյանը պատասխանեց, որ դա երկար քննարկված հարցերից է, դեռ քննարկման ենթակա, կարևորում են նաև պատգամավորների դիտարկումները:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ներկայացրեց, թե ինչու են նախագծում տվել «զուգընկեր» բառի սահմանումը: «Իրավապահ համակարգից մեզ եկավ ազդակ, որ, երբ մտնում են տուն ու ուզում են պաշտպանության տակ առնել բռնության ենթարկված անձին, ԶԱԳՍ-ի թղթի բացակայության պարագայում, ցավոք, այդ կանայք պաշտպանության տակ չեն կարողացել առնվել, որովհետև Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը նախատեսում է, որ պարտադիր է ամուսնության վկայականը: Նշանվածները, պարզապես ընկերները, որոնց մեջ առկա է սիրային կապը, մեր պաշտպանության ներքո են լինելու այսուհետ: Այս նախագիծն ունի կանխարգելման շատ կարևոր բաղադրիչ»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ նախորդ տարի 14 կին է մահացել՝ ընտանիքում տեղի ունեցած բռնության արդյունքում:

 Նախագծով բռնության տեսակ է համարվում նաև կուսության ստուգումը:

«Դուք ֆիքսում եք կուսության ստուգումը որպես հանցագործություն և դրա համար նախատեսում պատժամիջոց: Ես որևէ կերպ դա չեմ կարող ընդունել որպես դրական գործողություն: Բայց դա նաև շատ խիստ մշակութային խնդիր է: Բայց ինձ կրկին հետաքրքրում է իրավական որոշակիություն: Դատապաշտպանը ինչպես պետք է ապացուցի, որ չի կատարվել կուսության ստուգում, ի՞նչ մեխանիզմներ են աշխատելու»,-հարցրեց Արմենուհի Կյուրեղյանը:

Հարակից զեկուցող Տիգրան Պարսիլյանը պատասխանեց՝ թե ինչպես դատապաշտպանը պետք է ապացուցի, ավելի շատ նրա խնդիրն է, իրենք գործիքն են տալիս:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց՝ ի՞նչ տարբերություն նշանվածների մեջ է տեղի ունենում բռնություն, թե՞ ծանոթների մեջ, եթե քրեորեն պատժելի արարք է, ուրեմն քրեորեն պատժելի արարք է, միջանձնային հարաբերությունները գործի քննության ընթացքում լիարժեք բացահայտվում են: «Դուք արհեստականորեն ներմուծում եք ինչ-որ բաներ, որոնք հանրության մոտ լրացուցիչ կասկածների տեղիք են տալիս»,-նշեց նա:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ հասկացություն սահմանելով կամ գնահատական տալով ի՞նչ ընտանեկան արժեքներ են պաշտպանում նախագծով: Զարուհի Բաթոյանը պատասխանեց, որ նախագիծն ընտանեկան արժեքների մասին չէ: «Ընտանեկան բռնության մենք այլ կերպ պետք է վերաբերվենք: Դա սովորական բռնության տեսակ չէ: Պատահական չէ, որ նաև օրենքով սահմանված է այն շրջանակը, թե ում ենք համարում ընտանիքի անդամներ»,-ասաց պատգամավորը՝ կարևորելով օրենքում լրացուցիչ կարգավորումները:

Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին այն ձևակերպումներով, որով ներկայացվել է: Ըստ նրա՝ այս հարցը արհեստականորեն է բերվում օրակարգ, որ հասարակության մեջ նոր ալեկոծություն սկսվի:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հարցրեց՝ ուզում եք ասել, որ ՀՀ-ում ընտանեկան բռնություն չկա: «Ամբողջ աշխարհը տարին 2-3 անգամ այս հարցին անդրադառնում է, բոլոր հնարավոր ձևերով օրենսդրական լուծումներ են տալիս, որ հնարավորինս բացառեն»,-նշեց նա:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ ստանալով 63 կողմ, 32 դեմ, 1 ձեռնպահ ձայներ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն էՀրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրերՆոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետՔարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումըՀատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվելՍերն է պակասել բոլորին. ՍիրուշոԳետամեջ գյուղում հրդեհ է բռնկվելՄայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում բացվել է «Լույսի Մայր Տաճարը» խորագրով ցուցահանդեսըՃանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվելԿառավարության նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարում արդյունավետ գործիքակազմին. ՆԳՆ տեղակալՇուռնուխ բնակավայրը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին»Smart–ը բացվեց․ ովքեր էին ներկա ու ինչ է առաջարկում մարզի բնակիչներին ամենամեծ սուպերմարկետը (տեսանյութ)Սա շատ շուտով ավարտվելու ա ու ոմանց համար ավարտը բացարձակ happy ending-ի տրամաբանության մեջ չի լինելու. ՍաղաթելյանԿամ հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի պատմության գիրկը, կամ էլ Փաշինյանը նույն բանը կանի Հայաստանի հետ. ԱշոտյանՄԻ պաշտպանության հայկական կենտրոնը դատապարտում է հավաքին ոստիկանության գործադրած անհամաչափ ուժըԻշխանությունը վրեժխնդիր է լինում այն մարդկանցից, ովքեր կանգնում են Սրբազանի կողքին. փաստաբան (տեսանյութ)Բաղրամյան պողոտայի գործով ձերբակալված բոլոր 27 անձինք ազատ արձակվեցինԲաքվին առաջարկում եմ հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծել. Փաշինյան (տեսանյութ)Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգըՀրամանատար Աշոտ Մինասյանը ևս ազատ արձակվեց ՁՊՎ-ից, նա ձերբակալվել էր հունիսի 12-ին (տեսանյութ)«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքըՁեր ելույթներն էին մեզ ուժ տալիս ռազմաճակատում․ գնդապետ Անդրանիկ Գասպարյանը՝ Վլադիմիր ՊուտինինԼավ ենք, հանգստացանք ու պնդացանք. ինչպես են դիմավորում հունիսի 12-ին ձերբակալված քաղաքացիներին (տեսանյութ)Վրացական պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ ներկայացնելու Վրաստանում պահվող հայկական ձեռագրերըՆույն ժամին ԱԺ-ում իշխող վարչախմբի և նրա պարագլխի անհավասարակշիռ և սադրիչ ելույթները նպատակաուղղված էին էլ ավելի բորբոքել իրավիճակը փողոցում․ «Քաղաքացիական գիտակցություն»Աղետի գոտում տուժածները դեռ փոխհատուցում չեն ստացել. ArmlurՈՒՂԻՂ. Բաղրամյանում ոստիկանական խոշտանգումների ընթացքում ձերբակալված ցուցարարներին ազատ են արձակումԳլենդելի քաղաքապետն այցելել է ԳյումրիԲաղրամյան պողոտայում ոչ սթափ վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել փողոցը արգելված հատվածով անցնող կնոջն ու երեխայինԽոշոր ավտովթար` Արմավիրի մարզում. 4 մարդ վիրավոր էԷկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանըՄեկնարկել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը. ԱՍՀ նախարարությունԻշխանությունն իր առաջ Արմենին հնարավորինս երկար ազատությունից զրկելու խնդիր է դրել. ԱբրահամյանԱննա Հակոբյանը սկսել է մեծ գումարներ պահանջել խոշոր բիզնեսի ներկայացուցիչներից․ «Սրբազան պայքար»Երեկվանից շինծու քրեական գործերի շրջանակներում արդեն ձերբակալվել է ՀՅԴ 13 անդամ, այդ թվում 2 կին. Գառնիկ ԴանիելյանԱռաջացել է GG ընկերությանն առնչվող 3 հասցեում խուզարկություններ իրականացնելու անհրաժեշտություն. ՔԿԱՄՆ-ն 1,5 մլրդ դոլար կհատկացնի ՈւկրաինայինՏիգրանաշենը պահեք, հաջորդը՝ Տիգրանաշենն է. Գերասիմ Վարդանյանին տեղափոխեցին ՔԿ Պուտինի առաջարկը լուրջ չէ. ՇոլցԱԱԾ-ն հրավիրում է արցախցիներին ծառայության շենքԼոռու մարզպետը և Ալավերդու ղեկավարն այցելել են Սանահին կայարան թաղամաս և Թումանյան փողոց, հանդիպել բնակիչների հետ Հայաստանը մեծապես կարևորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումը. նախագահ Փաշինյանի շարասյունը շտապում է Սյունիք Ռուսաստանը ռեկորդային ժամանակում վերականգնեց Հայաստանում երկաթուղային հաղորդակցությունը. Օվերչուկ«gg»-ի գրասենյակից առգրավվել է 26 համակարգիչ․ մանրամասներ Նիկոլին «մասկի-շոու» ցուցադրել չստացվեց. ՔԿ-ի ափալ-թափալ տեքստը՝ Գերասիմ Վարդանյանի ասուլիսից 20 րոպե անց Հավաքին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար մեկ անձ ձերբակալվել է, մեկին էլ ձերբակալելու որոշում է կայացվել. ՔԿ Նիկոլյան ռեժիմը դե ֆակտո բռնատիրությունից սահուն անցում է կատարում տոտալ ստրկատիրություն. ԶոհրաբյանՀրազդանն ու Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ
Ամենադիտված