Ինչպես Երևանը հանգիստ վերաբերվեց քաղաքի կենտրոնում օրը ցերեկով 25 լուսաձայնային նռնակի կիրառմանը Հունիսի 17. Օրվա խորհուրդ «Ջրամատակարարման խնդիր կա, եթե հոսանքը կամ գազը նման գրաֆիկով տային, իշխանության կողքի ՀԿ-ները բերանները ափռցփռ կբացեին ռուսների հասցեին» Մեր բոլոր ռազմագերիների` Բաքվի բանտերում գտնվելու առաջին մեղավորն ու պատասխանատուն Փաշինյանն է. Տիգրան Աբրահամյան Սյունիքը խաղաղ է հանձնվում. Էդիկ Անդրեասյան Ակնհայտ է, որ այս որոշմամբ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը. Առաքելյան Պաղեստինի Կարմիր մահիկը Իսրայելին մեղադրել է իր աշխատակիցների ձերբակալման մեջ ՀՀ բազմակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը այժմ մարզում է կրտսեր սերնդին (տեսանյութ) Քրիստիան Էրիկսենն առաջին գոլն է խփել Եվրո-ում՝ 2021 թ. միջադեպից հետո Հարցրել եմ` բոլորը միաբերան ասում են` Բագրատ սրբազանը շատ լավն է Այս շարժումը ատելություն մաքրելու է. Կարինե Հարությունյան (տեսանյութ) 

ԿԳՄՍՆ–ն՝ Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների մասին

Գիտություն և Մշակույթ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հայտարարությունը․

«Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և ղեկավար Գագիկ Գինոսյանը։
 
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ 2024 թ․ փետրվարի 6-ին 58 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, ազգագրական պարերի մասնագետ, ՀՀ ԿԳՄՍՆ «Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի» պարուսույց, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և ղեկավար Գագիկ Մարտիրոսի Գինոսյանը։
 
Գագիկ Մարտիրոսի Գինոսյանը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 3-ին Վրաստանի Ախալցխա քաղաքում։
 
1982 թվականին ավարտելով Ախալցխայի №3 հայկական միջնակարգ դպրոցը՝ աշխատանքի է անցել Ախալցխայի շարժական մեխանիզացված շարասյունում` որպես բանվոր։
 
Նույն թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի «Տեխնիկական կիբեռնետիկա» ֆակուլտետի «Ավտոմատիկա և հեռուստամեխանիկա» բաժինը, որն ավարտել է 1990 թվականին։
1987 թվականից Գագիկ Գինոսյանը սկսել է պարել Հայրիկ Մուրադյանի հիմնադրած «Վան» ազգագրական խմբում։
 
1996-1999 թվականներին աշխատել է Գյումրու «Շանթ» հեռուստառադիո ընկերության երևանյան գրասենյակում՝ որպես տնօրեն։
 
2001 թվականին Գագիկ Գինոսյանը հիմնադրել է «Ծովակ» և «Կարին» ավանդական երգի-պարի խմբերը։
2011 թվականին «Ազգային պարարվեստի զարգացման և տարածման գործում ունեցած զգալի ավանդի համար» Գագիկ Գինոսյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։
 
2007 թվականին հիմնել է «Ազգագրության թատրոնը» և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հետ բեմադրել իր հեղինակած և Հայրիկ Մուրադյանին նվիրված «Հայոց երգի հայրիկը», «Խնկահոտ Էրգիր» և «Վարք հայոց» ներկայացումները։
 
2014 թվականին բեմադրել է «Խաչ պատերազմի» հեղինակային ներկայացումը։
 
Ավանդական երգերի և պարերի պահպանման, մշակման և հանրայնացման նպատակով հիմնադրել է «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամը։
 
Պետական աջակցությամբ հեղինակել է «Ազգային երգ ու պար» առարկայական ծրագիրը, որը տարիներ շարունակ ուսուցանվել է հանրակրթական դպրոցներում:
 
Երկար տարիներ զբաղվել է բանահավաքչական գործունեությամբ։ Գրի է առել բազում պարերի նկարագրություններ և վերականգնել 36 ազգային պար, որոնց առաջին կատարողն է եղել «Կարին» համույթը։
Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Գագիկ Գինոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը։
 
Մասնակցել է Արցախյան պատերազմին։
 
2006 թվականին լույս է տեսել Գ.Գինոսյանի անդրանիկ «Ողջո՜ւյն, տղե՛րք» գիրքը, որում ընդգրկված են հեղինակի արձակ բանաստեղծությունները, աֆորիզմները, ինչպես նաև հրապարակախոսական հոդվածներն ու նյութերը՝ Արցախյան պատերազմի մասին։
 
Գագիկ Գինոսյանը տարբեր տարիների արժանացել է ՀՀ պետական, գերատեսչական պարգևների:
 
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը իր խորին վշտակցությունն է հայտնում Գագիկ Գինոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին, նրա արվեստը գնահատողներին և երկրպագուներին:
 
Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների մասին կտեղեկացվի լրացուցիչ։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Անի Սամսոնյանը դադարեցնում է ԼՀԿ-ին անդամակցությունը Ինչպես Երևանը հանգիստ վերաբերվեց քաղաքի կենտրոնում օրը ցերեկով 25 լուսաձայնային նռնակի կիրառմանըՀունիսի 17. Օրվա խորհուրդ«Ջրամատակարարման խնդիր կա, եթե հոսանքը կամ գազը նման գրաֆիկով տային, իշխանության կողքի ՀԿ-ները բերանները ափռցփռ կբացեին ռուսների հասցեին»Մեր բոլոր ռազմագերիների` Բաքվի բանտերում գտնվելու առաջին մեղավորն ու պատասխանատուն Փաշինյանն է. Տիգրան ԱբրահամյանՍյունիքը խաղաղ է հանձնվում. Էդիկ ԱնդրեասյանԱկնհայտ է, որ այս որոշմամբ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը. ԱռաքելյանՊաղեստինի Կարմիր մահիկը Իսրայելին մեղադրել է իր աշխատակիցների ձերբակալման մեջՀՀ բազմակի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը այժմ մարզում է կրտսեր սերնդին (տեսանյութ)Քրիստիան Էրիկսենն առաջին գոլն է խփել Եվրո-ում՝ 2021 թ. միջադեպից հետոՀայաստանում պայքարը կորցնում է իր քաղաքական ընթացքը․ Ստեփան ԴանիելյանՀարցրել եմ` բոլորը միաբերան ասում են` Բագրատ սրբազանը շատ լավն է Այս շարժումը ատելություն մաքրելու է. Կարինե Հարությունյան (տեսանյութ)«Վաղը Իջևանի դատարանում սկսվելու է Վահագն Մախսուդյանի գործով դատական առաջին նիստը, առավոտյան gg-ով գնալու եմ Իջևան»․Հովհաննես Խուդոյան13 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե՝ ավանդական կարատեի աշխարհի գավաթի 3-րդ խաղարկությունումՀունիսի 17-ին որոշ վայրերում ջուր չի լինիԵրևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան, Hyundai-ն ու Toyota Corolla-ն. կան վիրավորներՎեհափառը պատգամեց նորաօծ քահանա հայրերին իրենց եկեղեցանվեր ծառայությունն իրականացնել ամբողջանվերՖուտբոլի տոմսերը վաճառո՞ւմ եք, թե ձրի ա, կամաց-կամաց պետք ա վաճառեք. Փաշինյանը Կապանի մարզադաշտում է (տեսանյութ)Մյասնիկյան պողոտայում «BMW X5»-ը բախվել է աղբամաններին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտումԵրեք անչափահաս երեխաների հայր Էդգարի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց 1 ամիս կալանքըէդ ի՞նչ փոխվեց, որ հանկարծ Ադրբեջանն ագրեսորի կարգավիճակից վերածվեց «ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք» ունեցողի․ Գևորգ ՄելիքյանԱրմավիրի մարզում գարեջրատան դիմաց վեճի ժամանակ 3 հոգով ծեծի են ենթարկել 49-ամյա քաղաքացուն«2018-ից երազում եմ քո ձեռքը սեղմեմ, ես քո հոգատար ցավը տանեմ». քաջարանցի կինը՝ Փաշինյանին (տեսանյութ)Մեր Պատարագը. Օրհնություն և արձակումՎրաստանում 7 րոպե տարբերությամբ 2 երկրաշարժ է եղելՎաղը կտեսնենք ևս մեկ անգամ, որ այս իշխանությունը կապ չունի մեր երկրի հետ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Կամուրջը ի՞նչ բարձրության ա լինելու». Փաշինյանը ծանոթանում է Հյուսիս-Հարավի մի մասի շինարարությանը (տեսանյութ)Գառնու տարածքում կվադրոցիկլը կողաշրջվել է. կան վիրավորներ«Ակնհայտ է, որ այս որոշմամբ իշխանությունը սկսում է Տիգրանաշենի հանձնման գործընթացը»․ Մեսրոպ ԱռաքելյանԼեմկինի ինստիտուտը մտահոգված է ՀՀ-ում ցուցարարներին ցրելու ոստիկանության ագրեսիվ գործելաոճիցՀայ մարզիկներն արդեն 1 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Կազանում ընթացող ԲՐԻԿՍ մարզական խաղերումԻրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է․ ՔԿ-ն պատասխանել է «GG» ընկերության հայտարարությանը«Այս լուսանկարում հստակ երևում է երեխայի մազերը ֆաշիստի պես քաշող բերետի դեմքը»․ Ռուբեն Մելիքյան«Մըր գյուղացիք քեզ ընտրած են, քեզ հավանած են». Ծավի բնակիչները՝ Փաշինյանին (տեսանյութ)Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետովԽոշոր վթար Գյումրիում՝ բախվել են «Մոսկվիչ»-ն ու «Toyota Camry»-ն, վերջինը շրջվել է. կան վիրավորներ«Ցավդ տանեմ, Փաշինյա՛ն». ինչպես են թշնամու կողմից շրջապատված Ներքին Հանդում դիմավորում վարչապետին (տեսանյութ)Համբուրգում ոստիկանները կրակել են տղամարդու վրա Ռուսաստանի ԶՈւ-ն նոր տարածք է վերահսկողության տակ վերցրել «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Շվեյցարիայում հանդիպել է Ջեյք Սալիվանի հետԳործ կա Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցում. փողը կա, աշխատող՝ ոչ.168.am Իսրայելում Բելառուսի դեսպանին բողոքի նոտա են հղել Հայաստանը չի ստորագրել Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված համաժողովի ամփոփիչ հռչակագիրը Շաբաթներ հետո ներքաղաքական անկայունությունը ՀՀ-ում կհասնի նոր պիկի, գուցե ավելի ռադիկալ հարթակով Նա դուրս է եկել և պատերազմում է սեփական ժողովրդի հետ. ԱզոյանՇոու բիզնեսից որևէ մեկի հետ չեմ շփվում, ավելի շատ այգիս եմ փորձում մշակել. Հովհաննես ԱզոյանԶելենսկու գրասենյակը բացատրել է, թե ինչու է Ուկրաինան ձգտում ոչ թե զինադադարի, այլ Ռուսաստանի պարտության Նորվեգիան Ուկրաինային ավելի քան հարյուր միլիոն դոլար կհատկացնի ՄՅՈՒ-ն կազմել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր այս ամառ հաստատ չեն լքի թիմը
Ամենադիտված