Հայաստանը սկսել է օրենսդրության մշակումը Հռոմի ստատուտի սահուն կիրարկումն ապահովելու համար Կիրակոսյան
Հայաստան![Հայաստանը սկսել է օրենսդրության մշակումը Հռոմի ստատուտի սահուն կիրարկումն ապահովելու համար Կիրակոսյան](/timthumb.php?src=disc/09-02-24/afa7f7d3c1a86bc204bc8d9b052891a3.jpg&w=780)
Հայաստանն արդեն սկսել է օրենսդրության մշակման գործընթացը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության սահուն կիրարկումն ապահովելու համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Միջազգային արդարադատության հաջողությունը կախված է միջազգային հանրության յուրաքանչյուր անդամի պարտավորությունից, և թերահավատության տեղ չպետք է մնա այս հարցում»,- գրել է Կիրակոսյանը։
![](banners/armflix.jpg)