Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով Խոշոր վթար Գյումրիում՝ բախվել են «Մոսկվիչ»-ն ու «Toyota Camry»-ն, վերջինը շրջվել է. կան վիրավորներ «Ցավդ տանեմ, Փաշինյա՛ն». ինչպես են թշնամու կողմից շրջապատված Ներքին Հանդում դիմավորում վարչապետին (տեսանյութ) Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ Գեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն «Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն է Հրդեհ՝ Նիզամի գյուղում. այրվել են վագոն-տնակի գույքը և կենցաղային իրեր Նոան պայմանագիր է կնքել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ Քարկոփ բնակավայրում ամբողջությամբ վերականգնվել է բնակարանների խմելու ջրի մատակարարումը Հատիս-Կապուտան բնակավայրերի միջնամասի դժվարանցանելի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել 

«Սահմանադրությունը մեկնաբանելիս չհենվել միայն դրա ձևական բովանդակության վրա»․ ՍԴ նախագահի հայտարարությունը

Հայաստան

Սահմանադրական դատարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կազմավորման 28-րդ տարեդարձին և դատական տարվա խորհրդանշական բացմանը նվիրված պաշտոնական միջոցառումը, որին ներկա են եղել Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Հայտնում են ՍԴ մամուլի ծառայությունից։ 

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ողջունելով հյուրերին, իր խոսքում ամփոփել է Բարձր դատարանի 2023 թվականի գործունեությունը։ Արման Դիլանյանը նշել է, որ 2023 թվականը, լինելով բարդ և ծանրաբեռնված տարի, Սահմանադրական դատարանի համար նշանավորվել է սահմանադրական արդարադատության իրականացման չափանիշների վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված նախադեպային իրավական դիրքորոշումների տեսանելի զարգացմամբ:

«Սահմանադրական մշակույթի ձևավորումն ու զարգացումն ուղիղ կապ ունեն երկրում սահմանադրական անվտանգության, իրավական պետության և առհասարակ սահմանադրականության հաստատման ու ամրապնդման հետ: Սահմանադրական մշակույթը միայն Սահմանադրությունն իմանալը չէ, դա նաև Սահմանադրությունը հարգելն է, պաշտպանելն ու պահպանելը, ապահովելն ու քարոզելը, դրա հրամայականներն իրականացնելը: Սա ժողովրդավարական պետությանն ուղեկցող մշտական գործընթաց է՝ իրավունքը գաղափարախոսության, իսկ գաղափարախոսությունն իրավունքի դրույթների վերածելու մասին»,- իր խոսքում նշել է ՍԴ նախագահը։

Հայաստանում սահմանադրական արդարադատության հիմքերը դրվել են 1995 թվականի հուլիսի 5-ին համապետական հանրաքվեի արդյունքում ընդունված Սահմանադրության ընդունմամբ, որն ուրվագծեց այնպիսի դատաիրավական համակարգ, որը ներառում էր նաև Սահմանադրական դատարանը։ Ի կատարումն ընդունված Սահմանադրության՝ 1995 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը, որն ստորագրվեց Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից 1995 թվականի դեկտեմբերի 6-ին և ամբողջականացրեց նորաստեղծ սահմանադրական մարմիների գործունեության օրենսդրական հիմքերը։

1996 թվականի փետրվարի 5-ին և 6-ին նշանակվեցին Սահմանադրական դատարանի անդրանիկ կազմի անդամները, Ազգային ժողովում տեղի ունեցավ հանդիսավոր երդման արարողությունը, և Բարձր դատարանը պաշտոնապես սկսեց գործել 1996 թվականի փետրվարի 6-ից։ Սահմանադրությամբ իրենց վերապահված մանդատի բերումով սահմանադրական դատարաններն աշխարհի տարբեր կետերում, այդ թվում նաև մեր հանրապետությունում, մեծ դեր ունեն հանրային-հասարակական փոխհարաբերությունների հավասարակշռման ու զսպումների և հակակշիռների արդյունավետ համակարգերի առարկայացման գործում։

«Սահմանադրությունը կիրառելիս և մեկնաբանելիս չհենվել միայն դրա ձևական կամ տառացի բովանդակության վրա: Հանդիսանալով պետականության անբաժանելի հատկանիշ՝ Սահմանադրությունն օժտված է տվյալ պետության ու ժողովրդի հետ անհատականացվող, Սահմանադրության մեջ ուղիղ չարտացոլվող մի շարք բաղադրիչներով, որպիսիք են մշակութային, պատմական, բարոյական, արժեբանական և այլ բաղադրիչներ, և միայն դրանց հաշվառմամբ իրականացված մեկնաբանությունն ու կիրառումն են ապահովում Սահմանադրության, այսպես ասած, իմունիտետը, ապահովում դրա ճկունությունն ու կենսունակկությունը:

Միևնույն ժամանակ, բացի զուտ ազգային իդեալներն ու պատկերացումներն արտահայտելուց, Սահմանադրությունն արտացոլում է մարդկության ամենաարդիական իրավական նվաճումները՝ ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության ոլորտում»,-նշել է Արման Դիլանյանը՝ ընդգծելով, որ Սահմանադրական դատարանը միշտ ունեցել է Սահմանադրությունն այդ գաղափարական ընդհանրության գիտակցմամբ մեկնաբանելու վճռականությունը:

Սահմանադրական դատարանի ձևավորման 28-րդ տարեդարձի առթիվ Սահմանադրական դատարանի նախագահին, դատավորներին և աշխատակազմին շնորհավորել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սահմանադրական դատարանի կազմավորման 28-րդ տարեդարձի և դատական տարվա բացման պաշտոնական միջոցառմանը տեղի ունեցավ նաև ՀՀ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների լրամշակված շտեմարանի շնորհանդեսը, որը հրապարակվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ։

ՍԴ նախագահի խորհրդական Ալինա Փխրիկյանի, ՍԴ նախագահի օգնական Արտակ Ղազարյանի և ՍԴ փորձագիտական-վերլուծական բաժնի վարիչ Աիդա Թադևոսյանի համահեղինակությամբ կազմված և լրամշակված Շտեմարանն ընդգրկում է Սահմանադրական դատարանի գրեթե 4000 որոշում, այդ թվում՝ ըստ էության, աշխատակարգային և դատական կազմերի որոշումներ, առանձնացվել են դրանցում արտահայտված առանցքային կարևորություն ունեցող իրավական դիրքորոշումները։

Շտեմարանում ներառված յուրաքանչյուր որոշում ունի QR կոդ, ինչը հնարավորություն է տալիս անմիջապես անցում կատարելու որոշման պաշտոնական տեքստի ամբողջական տարբերակին:

Շտեմարանը նախատեսված է թե՛ տեսական հետազոտություններով զբաղվող գիտնականների, թե՛ պրակտիկ գործունեության ոլորտում ներգրավված իրավաբանների համար:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արցախից բռնի տեղահանված Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետովԽոշոր վթար Գյումրիում՝ բախվել են «Մոսկվիչ»-ն ու «Toyota Camry»-ն, վերջինը շրջվել է. կան վիրավորներ«Ցավդ տանեմ, Փաշինյա՛ն». ինչպես են թշնամու կողմից շրջապատված Ներքին Հանդում դիմավորում վարչապետին (տեսանյութ)Համբուրգում ոստիկանները կրակել են տղամարդու վրա Ռուսաստանի ԶՈւ-ն նոր տարածք է վերահսկողության տակ վերցրել «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Շվեյցարիայում հանդիպել է Ջեյք Սալիվանի հետԳործ կա Քրիստինե Գրիգորյանի ղեկավարած կառույցում. փողը կա, աշխատող՝ ոչ.168.am Իսրայելում Բելառուսի դեսպանին բողոքի նոտա են հղել Հայաստանը չի ստորագրել Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված համաժողովի ամփոփիչ հռչակագիրը Շաբաթներ հետո ներքաղաքական անկայունությունը ՀՀ-ում կհասնի նոր պիկի, գուցե ավելի ռադիկալ հարթակով Նա դուրս է եկել և պատերազմում է սեփական ժողովրդի հետ. ԱզոյանՇոու բիզնեսից որևէ մեկի հետ չեմ շփվում, ավելի շատ այգիս եմ փորձում մշակել. Հովհաննես ԱզոյանԶելենսկու գրասենյակը բացատրել է, թե ինչու է Ուկրաինան ձգտում ոչ թե զինադադարի, այլ Ռուսաստանի պարտության Նորվեգիան Ուկրաինային ավելի քան հարյուր միլիոն դոլար կհատկացնի ՄՅՈՒ-ն կազմել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր այս ամառ հաստատ չեն լքի թիմը Հայ-լիտվական հարաբերությունները զարգանում են, դրանում ուրույն տեղ է զբաղեցնում ԱԺ փոխգործակցությունը Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին Շոլցը ժամանակից շուտ լքել է Ուկրաինայի հարցով համաժողովը ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում Վթարային ջրանջատում կլինի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում Լոս Անջելեսի շրջանում անտառային հրդեհի պատճառով առնվազն 1200 մարդ է տարհանվելՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը նշել է Գազայում հրադադարի համաձայնագրի պայմանները Այ սենց փշալար ենք գցում Ոսկեպարում, բացառված ա, որ մարդ անցնի. Փաշինյանը՝ Սյունիքում Ֆաշիստի պես երեխայի մազերը քաշող բերետըՄխիթարյանը, Սպերցյանը և Զախարյանը ներկա են եղել Նոբել Առուստամյանի հարսանիքին Պուտինը չի հերքել Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը Պաղեստինի Կարմիր մահիկը հայտնել է իսրայելական ուժերի կողմից իր աշխատակիցների գերեվարման մասին Ֆինլանդիայի նախագահը խոսել է Ուկրաինայում խաղաղության հաստատման գործում Չինաստանի առանցքային դերի մասին Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում (տեսանյութ) Երեկոյան ժամերին Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Կոչ ենք անում Վրաստանի կառավարությանը գործել Վրաստանի ԵՄ ձգտումներին համապատասխան․ Ֆոն դեր Լայեն ԱԺԲ-ն հանդիպել է Բագրատ Սրբազանի հետ Աշխարհում 2 տոկոս է կազմում վճարովի սկզբունքով արյուն հանձնելը․ Հայաստանը, ցավոք, այդ 2 տոկոսի մեջ է․ Արթուր Դաբիկյան (տեսանյութ) Ծեծուջարդ, հայհոյանքներ, ազատազրկումներ, սա է այն հիմնական գործիքակազմը, որը կիրառվում է մեր դեմ Երևանում Ford Focus-ի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի.բժիշկները պայքարում են նրա կյանքի համա Օլանդը կմասնակցի Ֆրանսիայում արտահերթ ընտրություններին Դոնի Ռոստովի մեկուսարանում պատանդներ վերցրած կալանավորները լիկվիդացվել են Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղին վերականգնվել է Ռուսաստանի միջնորդությամբՔՊ-ի մտքի թուրքականացումն աստիճանաբար ավելի ու ավելի ակնհայտ է դրսևորվում. Արմեն Այվազյան Հանձնեց ավելի շատ մարդ, ուրախ հեծանիվ է քշում. Ասլամազյան Գերասիմ Վարդանյանը կալանավորվեցՄի՞շտ եք կիրակի աշխատում, թե՞ իմ այցի հետ ա կապված. Փաշինյանը հետևում է Սյունիքի շինաշխատանքներին (տեսանյութ) «Ասում են՝ ապացուցիր, որ դու ուղտ չես». փաստաբանը՝ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ մեղադրանքի մասին Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթևեկելի է «Քանի էրեխա ունե՞ս՝ հի՞նգ, պա՜հ, մալադեց». Փաշինյանը Կապանում հետևում է մանկապարտեզի շինարարությանը (տեսանյութ) Դոնի Ռոստովի քննչական մեկուսարանում պատանդ են վերցնել. նոր տեղեկություններ Կին ժամկետայինները ցանկանում են սպա դառնալ ու շարունակել մնալ բանակում ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 12-ին չհայտարարված այցեր են իրականացրել ԱՄՆ փոխնախագահը վաղաժամ լքել է Շվեյցարիայի խաղաղության գագաթնաժողովը
Ամենադիտված