Երկրորդ հարկի պատուհանից վայր ընկած 8-ամյա երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա Արթուր Սուքոյանն ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք Թալանել են Անի Երանյանի ավտոմեքենան Փաշինյանի օրակարգում Բաքու այց պլանավորված չէ․ խոսնակ Հայաստանը «Գիքորի գլխարկով» և կուզ մեջքով չպետք է ներկայանա աշխարհին, որը չի հակադարձում թշնամուն (տեսանյութ) Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Հիվանդանոցում տեղ չկա. քաղաքացին բռնացրեց Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ) ՀԻՄԱ. բողոքի եւ իրազեկման ակցիա՝ կառավարության դիմաց Արսեն Թորոսյանի մոտ ինչ-որ խնդիր կա մարմինը կառավարող օրգանի և անսանձելի լեզվի միջև. Տեր Գաբրիել քահանա Վարդանյան Առաջին ալիքը ներողություն է խնդրել աղմկահարույց ռեպորտաժի համար, որտեղ անդրադարձ է եղել Սրբազան պայքարին (տեսանյութ) 

Վարդապետյանն այցելել է Լիճք բնակավայրում ապրող, ապագա իրավաբան 15-ամյա Արսեն Գասպարյանին

Քաղաքական

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի փետրվարի 16-ին, Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում, այցելել է Լիճք բնակավայրում ապրող 15-ամյա Արսեն Գասպարյանին, ով 2023 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակ էր ուղարկել Գլխավոր դատախազության էլեկտրոնային փոստին: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Իր նամակում Արսենը նշել էր, որ սովորում է 10-րդ դասարանում և նպատակ ունի դառնալ դատախազ. «Ձեր ելույթները շատ եմ դիտել ու շատ կցանկանայի հանդիպել ձեզ հետ, գոնե 10 րոպե զրուցել, հավատացեք դա ինձ շատ բան կտա»։

Աննա Վարդապետյանը 2023 թվականի նոյեմբերի 30-ին պատասխան նամակում շնորհակալություն էր հայտնել Արսեն Գասպարյանին և նշել. «Ես հավատում եմ Ձեր ցանկությանը: Ես վստահ եմ, որ Դուք ունեք կամք և համբերատարություն՝ հետևողականորեն կատարելագործելու Ձեր կրթությունն ու դառնալու Հայաստանի լավագույն իրավաբաններից մեկը, որովհետև հանցավորությունն անզոր է իրավական որակյալ գիտելիքի և վերլուծական մտքի դեմ:

Լինել դատախազ, նշանակում է լինել պատրաստ՝ պաշտպանելու հանցագործությունից տուժած անձանց իրավունքները, լինել անվախ՝ մեղադրելու հանրային բարիքի դեմ ոտնձգած անձին, լինել անզիջում՝ պետական ինստիտուտները քայքայող կոռուպցիոն դրսևորումների դեմ, դառնալ այն մարդկանց ձայնը, ով խոցելի լինելու պատճառով՝ հասարակության համար լսելի չէ»:

Նամակում Աննա Վարդապետյանն Արսեն Գասպարյանին խոստացել էր, որ իրենք անպայման կհանդիպեն:

Օգտվելով Գեղարքունիքի մարզի դատախազության 2023 թվականի աշխատանքներն ամփոփելու նպատակով մարզում գտնվելու առիթից՝ Աննա Վարդապետյանն այցելել է նամակի հեղինակին: Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն ու Արսեն Գասպարյանը զրուցել են, քննարկել ապագա մասնագիտության ընտրության հետ կապված հարցերը, որից հետո Արսենն առաջարկել է այցելել և տեսնել իր դպրոցի և բնակավայրի գրադարանները:  

Աննա Վարդապետյանը և Արսեն Գասպարյանը միասին այցելել են Լիճքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոց, հանդիպել Արսենի դասընկերներին, դպրոցի տնօրենին, ուսուցիչներին, այդ թվում՝ Արսենի սիրելի դասղեկին և «Պատմություն» առարկայի ուսուցչին:

Այնուհետև, այցելել են Լիճք բնակավայրի գրադարան, որտեղ Արսենը պատմել է իր սիրելի հեղինակների, պատմվածքների, նորը սովորելու նկատմամբ հետաքրքրության, պետությանը ծառայելու ցանկության և իրավաբան դառնալու ծրագրերի մասին:

Գլխավոր դատախազն իր հերթին շնորհակալություն է հայտնել ապագա իրավաբանին և կրկին ընդգծել, որ հավատում է Արսենի ցանկությանն ու վստահ է, որ նա դառնալու է Հայաստանի լավագույն իրավաբաններից մեկը:

(Լուսանկարներն ու տեսանկարահանումը կատարվել են Արսեն Գասպարյանի ծնողների համաձայնությամբ):

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երկրորդ հարկի պատուհանից վայր ընկած 8-ամյա երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկաԱրթուր Սուքոյանն ազատ է արձակվել, նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանքԹալանել են Անի Երանյանի ավտոմեքենանՆիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետինԻրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում բարդ է և ավելի բարդանալու միտում ունի. ՇոյգուԳանգի, դիմային ոսկրերի ու այլ կոտրվածքներ. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել պատուհանից ընկած երեխայի վիճակից Փաշինյանի օրակարգում Բաքու այց պլանավորված չէ․ խոսնակՄի քանի ժամով կդադարեցվի որոշ բնակավայրերի ջրամատակարարումը Հայաստանը «Գիքորի գլխարկով» և կուզ մեջքով չպետք է ներկայանա աշխարհին, որը չի հակադարձում թշնամուն (տեսանյութ)Գործատուն օրենք է խախտում, եթե մերժում է հայրության արձակուրդ մեկնելու աշխատակցի դիմումը. ԱԱՏՄ «Սա բավարար չէ. տասնյակ հազարավոր մարդիկ տեսել են պիկ-ժամին հեռարձակված կեղծիքը, իսկ ցերեկը հեռարձակված՝ «լղոզված» հերքումը կտեսնեն քչերը». Մելիքյանը՝ Հ1-ի «ներողության» մասին Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՌուսաստանը պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին. Բաքվում ՌԴ դեսպանԳործադիրը «Արամ Խաչատրյան» համերգասրահում նորոգման աշխատանքների համար գումար է հատկացրել Հիվանդանոցում տեղ չկա. քաղաքացին բռնացրեց Անահիտ Ավանեսյանին (տեսանյութ)ՀԻՄԱ. բողոքի եւ իրազեկման ակցիա՝ կառավարության դիմացՎրթանես եպիսկոպոս Աբրահամյանն առաջիկա օրերին հանդիպումներ է նախատեսում արցախահայության հետ Մբապեն Ֆրանսիայի հավաքականում գրանցած ցուցանիշով շրջանցել է Անրիին և ԶիդանինԱրսեն Թորոսյանի մոտ ինչ-որ խնդիր կա մարմինը կառավարող օրգանի և անսանձելի լեզվի միջև. Տեր Գաբրիել քահանա ՎարդանյանԱռաջին ալիքը ներողություն է խնդրել աղմկահարույց ռեպորտաժի համար, որտեղ անդրադարձ է եղել Սրբազան պայքարին (տեսանյութ)Աղետի գոտում արդեն չորս հետիոտնային կամուրջ է կառուցվել, ևս մեկը կառուցվում է մեքենաների համար. նախարարԲացահայտվել է հանցագործության 125 դեպք Հայաստանը բարձր է գնահատում Շվեդիայի հետ հարաբերությունները. ՀՀ նախագահ Թալանել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակցին. նրան պատճառվել է մի քանի մլն դրամի վնասԾայրը ծայրին հազիվ հասցնող քայլիստների բարեկամները շատ են հարստացել վերջին 3-4 տարում․ Գագիկ ՀամբարյանԶգո՛ւյշ երթևեկեք. Սանոսյանը մանրամասներ է հայտնում աղետի գոտում տարվող աշխատանքներից (տեսանյութ)Ի գիտություն կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների. ԿԳՄՍՆ Բագրատաշեն- Ալավերդի- Վանաձոր երթևեկությունը վերականգնված է, բայց վարորդներին պետք է խնդրենք, որ զգուշությամբ անցնեն այդ ճանապարհով. Սանոսյան «Սեր առաջին տիկին, մեր առաջին տիկին». Աննա Հակոբյանի օգնականի գրառումըԽոշոր չափերով փողերի լվացման դեպք է բացահայտվել Պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿՍահմանապահ զինվորը Ոսկեպարում վիրավորվել է ականի պայթյունից, ոտնաթաթը պոկվել է. Ոսկան ՍարգսյանՆարեկ Մկրտչյանը մասնակցել է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի փակման արարողությանը Եթե աղետի գոտում համաճարակ սկսի, համակարգը պատրաստ է, սակայն եղել եմ այդ վայրերում, խնդիր չկա. Ավանեսյան (տեսանյութ)Ձեր պոետիկ զեղումներին ավելացնելու ոչինչ չունեմ. Ավանեսյանը՝ ԲԿ-ների տնօրեններին ազատելու մասին (տեսանյութ) Որոշ ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը պարզեցվել է. ՊԵԿ Դատարանն արգելել է վաճառել Մարադոնայի Ոսկե գնդակըԿրկին իշխանական փիար-խումբը երեւանյան փողոցներում, կամ «թագավորը մե՜րկ է»Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան (տեսանյութ) Կադաստրի քարտեզը համապատասխանո՞ւմ է Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ տարածքին. իշխանությունը չգիտի Ստում ես, Վարդապետյան Աննա, ասում էիր՝ չի լինելու վերք, որ արնահոսի, ոչինչ չի արվում. զոհվածի մայր (տեսանյութ)Կառավարությունն այս տարի 10 միլիարդ դրամ գումար է հատկացրել մարզերին սուբվենցիոն ծրագրերի համար ՆԳՆ հաշվառման-քննական ստորաբաժանումներում տեղադրվել են POS տերմինալներՄահացել է նկարիչ, խեցեգործ Վան Սողոմոնյանը «Տավուշը տուն է», «Արարատը նպատակ է» և այլն․ ակցիա Երևանի փողոցներում (լուսանկարներ)Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնիՀԻՄԱ. Կառավարության անդամների ճեպազրույցներըԱրմաշի տներից մեկում հրդեհ է բռնկվել. երեխաները տեղի ուժերով դուրս են բերվել տնից Արցախից բռնի տեղահանված Նարեկ Թևոսյանը կալանավորվեց․ Ռուբեն Մելիքյան
Ամենադիտված