Ամեն ինչ կոորդինացվում է Ադրբեջանի կողմից. ՀՀ իշխանությունն է COP-29-ը զիջել Ադրբեջանին, ընդդեմ արշավ չի սկսելու. Տաթևիկ Հայրապետյան Բայդենի դուրս գալը նշանակում է, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական գործընթացները «անտեր» մնացին. Սուրեն Սարգսյան Քանի դեռ չկա պատժելիություն, Ադրբեջանը շարունակելու է իր այս քաղաքականությունը. Թաթոյան Սանոսյանը և ՄԱԿ մշտական համակարգողը քննարկել են համայնքային ենթակառուցվածքների զարգացման հարցը Մանկապարտեզի ճանապարհին թափառող շունը հարձակվել է 6-ամյա աղջկա վրա Հայաստանը Հնդկաստանից 600 միլիոն դոլարի սպառազինություն է գնել. IADN ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը հանդես է եկել «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակը Մոսկվայում ռուսերենով տպագրելու նախաձեռնությամբ Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը. 1 տարում ընդհանուր արժեքը՝ 600 մլն դոլար Արտառոց դեպք՝ Երևանում․ փողոցում հայտնված անօգնական քաղաքացին մահացել է ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման փորձը (տեսանյութ) 

Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ

Իրավունք

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիու­թյան դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա­գործություն­ների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում բացահայտվել է տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ:

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի 26-ամյա բնակիչ Կ.Հ.-ն, երևանաբնակ իր մտերիմներ 26-ամյա Ա. Ե.-ի և 24-ամյա Մ.Հ.-ի, ինչպես նաև քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված «M…» անվամբ օգտատիրոջից և այլ օգտատերերից, իրացնելու նպատակով, ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, ապահովել թմրամիջոցների առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում։ Դրանից հետո թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարահանվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի կոորդինատները և հանցակիցների կողմից կառավարվող «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված 4 տարբեր անվանումներով առցանց խանութ-հարթակների միջոցով դրանք փոխանցվել են թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և հանցակիցների կողմից փաստացի կառավարվող կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց՝ այդ կերպ իրականացնելով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացումը:

Այնուհետև Կ.Հ.-ն և Մ.Հ.-ն հանցավոր ճանապարհով՝ թմրամիջոցների ապօրինի իրացումից ստացված գույքի՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 231.014.464 ՀՀ դրամին համարժեք ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը, տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով, իրավասու մարմինների տեսադաշտում հայտնվելը բացառելու, հնարավոր բացահայտումից խուսափելու և հետագա հանցավոր գործունեությունն անխոչընդոտ շարունակելու համար, օգտագործել են տարատեսակ էլեկտրոնային դրամապանակներ, բանկային հաշիվներ և բուքմեյքերական ընկերությունների օգտահաշիվներ։

Մասնավորապես, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գործող և խմբի հիշյալ անդամների և դեռևս ինքնությունը չպարզված անձանց կողմից կառավարվող վերոհիշյալ առցանց խանութ-հարթակներից թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրվել են մի շարք կրիպտոարժութային դրամապանակների տվյալներ: Թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն ունեցող անձինք կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց էլեկտրոնային դրամապանակներին կատարել են համապատասխան չափով դրամային փոխանցումներ՝ դրանք կրիպտոարժույթով փոխանակելու և վերոնշյալ անվանումով առցանց խանութ-հարթակների տրամադրած կրիպտոարժութային դրամապանակներին փոխանցելու համար, որից հետո փոխանցման անդորրագրերն ուղարկել են նշված առցանց խանութ-հարթակներին և ապօրինի ձեռք բերել պատվիրված թմրամիջոցը:

Այնուհետև դրամապանակներին ստացված կրիպտոարժույթը փոխանցվել է ՀՀ տարածքում կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց կողմից շահագործվող կրիպտոարժութային դրամապանակներին, որից հետո փոխակերպված ֆինանսական միջոցները, հանցակիցների հանձնարարությամբ, փոխանցվել են տարբեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, բուքմեյքերական ընկերություններում բացված օգտահաշիվների, կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են հանցավոր գործունեությանը ներգրավված անձանց կողմից:

Այս կերպ 2020-2023 թվականների ընթացքում Կ.Հ.-ի անվամբ «Իդրամ» դրամապանակին տարբեր աղբյուրներից մուտքագրվել է 75.008.398 ՀՀ դրամ գումար, «Թել-Սել» ԲԲ ընկերության համակարգում նույնականացված հաշվին՝ 10.042.743 ՀՀ դրամ գումար, իսկ թվով 4 բանկային քարտերին՝ ընդհանուր 170.311.258 ՀՀ դրամ գումար։ Հանցավոր գործունեության արդյունքում երիտասարդի հաշիվներին ստացած գումարներից ընդհանուր 63.726.843 ՀՀ դրամ գումարը շրջանառվել է վերջինիս հաշիվների միջև, ընդհանուր 191.635.556 ՀՀ դրամ գումարը տարբեր եղանակներով տնօրինվել է նրա կողմից։

Մ.Հ.-ի անվամբ տարբեր աղբյուրներից «Իդրամ» համակարգում նույնականացված դրամապանակին մուտքագրվել է 13.783.908 ՀՀ դրամ գումար, «Թել-Սել» ԲԲ ընկերության համակարգում նույնականացված հաշվին՝ 2.893.978 ՀՀ դրամ գումար, իսկ վերջինիս պատկանող և երկու բանկային քարտերին՝ ընդհանուր 25.822.633 ՀՀ դրամ գումար։ Վերջինիս կողմից հանցավոր գործունեության արդյունքում իր հաշիվներին ստացած գումարներից ընդհանուր 3.638.932 ՀՀ դրամ գումարը շրջանառվել է նրա հաշիվների միջև, իսկ ընդհանուր 39.378.908 ՀՀ դրամ գումարը տարբեր եղանակներով տնօրինվել է վերջինիս կողմից։

Քննությամբ պարզվել են ինչպես նշված անձանց, ընկերությունների տվյալները, այնպես էլ՝ փոխանցված դրամական միջոցների չափերը: Փաստվել է, որ խմբի նշված անդամների կողմից ստացվել ու տնօրինվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված և տարբեր էլեկտրոնային դրամապանակների և բանկային հաշիվների փոխանցված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 231.014.464 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, Կ.Հ.-ն, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում ապօրինի ձեռք է բերել ակոսափող հրազեն հանդիսացող, ինքնաշեն թմբուկավոր 5,6մմ տրամաչափի ատրճանակ ու ռազմամթերք հանդիսացող՝ թվով 79 հատ 5,6մմ տրամաչափի փամփուշտներ և դրանք ապօրինի փոխադրել ու պահել է, որոնք հայտնաբերվել են կատարված խուզարկությամբ։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կ.Հ.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի  393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, Մ.Հ.-ին՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, իսկ Ա.Ե.-ին՝ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Հանցավոր խմբի՝ ինքնությունները չպարզված անձանց, ինչպես նաև Կ.Հ.-ի կողմից ապօրինի զենքի ձեռք բերման աղբյուրը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամեն ինչ կոորդինացվում է Ադրբեջանի կողմից. ՀՀ իշխանությունն է COP-29-ը զիջել Ադրբեջանին, ընդդեմ արշավ չի սկսելու. Տաթևիկ ՀայրապետյանԿառավարությանն առաջարկել ենք վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը. Տիգրան Ավինյան Ո՞վ է Արաբկիրի նորանշանակ թաղապետը և ինչ ունեցվածք ունիԲայդենի դուրս գալը նշանակում է, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական գործընթացները «անտեր» մնացին. Սուրեն Սարգսյան Ռուսաստանը պատրաստ է Երևանին և Բաքվին հարթակ տրամադրել երկկողմ ձևաչափով բանակցությունների համար. ԶախարովաԵրևանում կկառուցվի Ռուս ուղղափառ եկեղեցու նոր թեմական կենտրոն Քանի դեռ չկա պատժելիություն, Ադրբեջանը շարունակելու է իր այս քաղաքականությունը. Թաթոյան Սանոսյանը և ՄԱԿ մշտական համակարգողը քննարկել են համայնքային ենթակառուցվածքների զարգացման հարցը Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խումբ. երեք անձ կալանավորվել է Մանկապարտեզի ճանապարհին թափառող շունը հարձակվել է 6-ամյա աղջկա վրա Իշխան Սաղաթելյանը ԵՄ օրենսդիր իշխանության մի շարք ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախի հարցը Վարդան Ղուկասյանին, կնոջն ու զավակներին հրավիրել են գույքի բռնագանձման գործով վարչություն․ Հետք Մահացել է օպերային երգչուհի Աննա Նշանյանը Միջազգային լրագրողներին է ներկայացվել ՀՀ սահմանային բնակավայրերում ադրբեջանական հանցագործությունները Կիևը պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ. Ուկրաինայի ԱԳՆՍպանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Ագարակ քաղաքում Հայտնաբերվել է Երևանում ծանրամարտի նախկին չեմպիոնի վրա կրակnցներ արձակողը Հայաստանը Հնդկաստանից 600 միլիոն դոլարի սպառազինություն է գնել. IADN Արմավիր գյուղում կայացել է գյուղի բժշկական կենտրոնի բացման արարողությունը ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը հանդես է եկել «Հայոց պատմություն» ակադեմիական բազմահատորյակը Մոսկվայում ռուսերենով տպագրելու նախաձեռնությամբԺաննա Անդրեասյանը մեկնում է արձակուրդ Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը. 1 տարում ընդհանուր արժեքը՝ 600 մլն դոլար Արտառոց դեպք՝ Երևանում․ փողոցում հայտնված անօգնական քաղաքացին մահացել է Վրաստանում հայտնել են՝ իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիին ուզում են սպանելՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման փորձը (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ Արագածոտնում. տան բակում հայտնաբերվել է մաhացած տղամարդ Բասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը հաղթել է Մոլդովային. հաջորդ հանդիպումն Ադրբեջանի հետ է Անձնագրային բաժիններում խայտառակ հերթեր են․ Սոնա Աղեկյան Երբեք չեմ լսել, որ աշխարհի որևէ երկրի ղեկավար 29 օրյա արձակուրդ գնա․ Հարութ Սասունյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 24-ին Ալիևը շտապում է. Փաշինյանի պահվածքը հուշում է սպասվող նոր աղետի մասին. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ) Հուլիսի 24-ի աստղագուշակ Դիանա Գասպարյանը տուգանվել է 300 հազար դրամով ԱՄՆ սենատոր Մենենդեսը հրաժարական է տվել ՔՊ-ական պատգամավորի ավիաընկերությունը խախտել է ռուսաստանցիների իրավունքները. հայտարարություն Ադրբեջանցիները հնձել են սահմանազատում-սահմանագծումից հետո Ադրբեջան համարվող հողերում կիրանցեցիների ցանած հացահատիկը Վենսը Թրամփից ավելի «թրամփ» է, և նա է լինելու հաջորդ նախագահը. փորձագետ (տեսանյութ)ՌԴ քաղաքացուն առևանգել են և հարազատներից 650.000 դոլար պահանջել Ադրբեջանին սահմանակից 6 գյուղերի վարչական ղեկավարներին ազատել են պատոնից դիպլոմ չունենալու համար․ Ոսկան Սարգսյան Օրվա խորհուրդ. հուլիսի 24 Հայ մարզիկների ժամանակացույցը Փարիզի Օլիմպիական խաղերում Ջո Բայդենն այսօր ուղերձով կդիմի ժողովրդինՀյուսիս-հարավ ճանապարհի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման մանրամասներըՋուր չի լինի6 տարի, լավ օրվա խոստումով, քանդել են համակարգեր, ինստիտուտներ, բայց դեռ ոչինչ չեն սարքել. Տիգրան Աբրահամյան ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոններըԵրևանում 11-ամյա երեխան շենքի բակում ծեծի է ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց Եղանակը՝ առաջիկա օրերինԵրկար ժամանակ լույս չի լինիՄինչ դու հեծանիվով հեգնում ես հայրենիքիդ պատուհասածը` Ալիևը 300 հազար ադրբեջանցու ցուցակագրում է՝ Հայաստանում վերաբնակեցնելու. Կարո Վարդանյան
Ամենադիտված