Լիամ Փեյնի հետ տեղի ունեցած ողբերգության գործով կասկածյալ է հայտնվել
ԱշխարհOne Direction խմբի նախկին մենակատար Լիամ Փեյնի հետ տեղի ունեցած ողբերգության գործով կասկածյալ է հայտնվել։ Բուենոս Այրեսի ոստիկանության հետաքննության առաջին արդյունքները հրապարակել է TMZ պարբերականը։ Ոտիկանությունը հյուրանոցի աշխատակցին կասկածում են երգիչ Լիամ Փեյնին թմրանյութ մատակարարելու մեջ։
Բուենոս Այրեսի իրավապահ մարմինների աղբյուրները հայտնել են, որ աշխատակիցներից մեկը կարող էր երգչին հանգստացնող միջոցներ տրամադրել, որոնք, ըստ տեղեկությունների, հայտնաբերվել են Լիամի casasur Palermo հյուրանոցի համարում: Հիշեցնենք, որ One Direction-ի նախկին մենակատար Լիամ Փեյնը մահացել է հոկտեմբերի 17-ի գիշերը Բուենոս Այրեսում։ Նա ընկել է հյուրանոցի երրորդ հարկից, նրա համարում թմրանյութեր են գտել։ Ողբերգությունից առաջ հյուրանոցի աշխատակիցները բողոքել են արտիստի ոչ ադեկվատ պահվածքից։
Ավելի ուշ տեղեկություն հայտնվեց, որ One Direction-ի նախկին մենակատարը ողբերգությունից առաջ տառապում էր դեպրեսիայից, նախկին հարսնացուի՝ ամերիկացի մոդել Մայա Հենրիի հետ ունեցած խնդիրների պատճառով։