Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան
Քաղաքական
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Պարոն վարչապետ, ամենայն հարգանքով, բայց չհասկացա Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված: Համոզված եմ՝ Դուք էլ շատ լավ գիտեք, որ քանի դեռ խոշոր օլիգարխիան քաղաքական հայտ ներկայացնելու հնարավորություն ունի, քանի դեռ դրսից ղեկավարվող ուժերը գրանցվում են որպես կուսակցություն և հնարավորություն են ստանում ընտրություններին մասնակցելու, քանի դեռ ՀՀ ընտրություններում քվեի դիմաց գումար առաջարկող կա, բայց չկա որևէ դատավճիռ, քանի դեռ իշխանությունը ՀՀ քաղաքական կյանքին կապ չունեցող կուսակցությունների հետ դաշինք է կազմում, իսկ միջին ու ներքին օղակներում այնպիսի վարչական ճնշում գործադրում, որ բարձրանում է մրցակից առաջադրվողի շալակը, ոչ մի կառուցողական ընդդիմություն էլ, ահել, թե ջահել, չի ձևավորվելու։
Իսկ ընդհանրապես՝ ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից