Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ
Ռուսաստան
Ռուսական դիզելային վառելիքը, որի ներմուծումը Եվրամիություն արգելված է արդեն մի քանի տարի, երբեմն այնուամենայնիվ հայտնվում է եվրոպական շուկաներում տարբեր ապրանքանիշերի ներքո։ Այս մասին հայտնել է փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
«Նման դեպքեր հնարավոր են, քանի որ Եվրոպան արգելել է ռուսական նավթի և նավթամթերքի գնումը, բայց մենք տեսնում ենք, որ տարբեր ապրանքանիշերի ներքո երբեմն ռուսական դիզելը հայտնվում է Եվրոպայում»,— ասել է Նովակը «Վեստի» լրատվական ծառայությանը տված մեկնաբանությունում։
2023 թվականի փետրվարից գործում է Եվրամիություն ռուսական նավթամթերքի (բենզինի, դիզելի, կերոսինի, մազութի) մատակարարումների էմբարգոն։ Ապագայում ԵՄ-ն ծրագրում է ընդհանրապես հրաժարվել Ռուսաստանից էներգակիրներից։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան