Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը
Աշխարհ
Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսի կարծիքով՝ արհեստական բանականության զարգացման պայմաններում որոշ մասնագիտություններ ավելի երկար կպահպանեն իրենց պահանջարկը։ Դրանց թվում նա առանձնացրել է ծրագրավորողներին, կենսաբաններին ու կենդանի համակարգերի ուսումնասիրությամբ զբաղվող գիտնականներին, էներգետիկայի ոլորտի մասնագետներին և պրոֆեսիոնալ մարզիկներին։
Այս մասին գրում է LADbible-ը՝ նշելով, որ կանխատեսումները հնչում են Microsoft-ում կամավոր աշխատանքից հեռանալու ծրագրի և արհեստական բանականության կիրառման ընդլայնման ֆոնին։ Ըստ հրապարակման՝ ընկերությունն այդ հնարավորությունն առաջարկում է իր աշխատակիցների մի մասին՝ տրամադրելով ֆինանսական աջակցություն և կարիերայի խորհրդատվություն։
Միաժամանակ, Microsoft-ի հրապարակած տվյալների համաձայն՝ արհեստական բանականությունն ամենամեծ ազդեցությունը կարող է ունենալ թարգմանիչների, պատմաբանների, մաթեմատիկոսների, հեղինակների, լրագրողների և խմբագիրների աշխատանքի վրա։ Սակայն բարձր ցուցանիշները ցույց են տալիս, թե մասնագիտության առանձին առաջադրանքների որ մասն է հնարավոր կատարել ԱԲ-ի միջոցով, և ոչ թե այն, որ ամբողջ մասնագիտությունը կվերանա։


















































Ամենադիտված
Ծնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարից