Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով
Հայաստան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է նոյեմբերի չորս կլիմայական ռեկորդները Հայաստանում․
«Գիտե՞ք՝ Հայաստանում ո՞ր նոյեմբերն է եղել ամենատաքը, ամենացուրտը, ամենախոնավն ու ամենաչորը։ Ներկայացնում ենք նոյեմբերի չորս ռեկորդները՝ 1935 թվականից իրականացվող դիտարկումների տվյալներով»,- նշվում է հաղորդագրության մեջ։
- Ամենատաք նոյեմբերը եղել է 2023 թվականին՝ միջինում +5,2 աստիճան ըստ ցելսիուսի։
- Ամենացուրտը՝ 1993 թվականին՝ միջինում -3,2 աստիճան ըստ ցելսիուսի։
- Ամենախոնավը՝ 1942 թվականին՝ 102,5 մմ ամսական տեղումների քանակով։
- Ամենաչորը՝ 2010 թվականին, երբ գրեթե տեղումներ չեն գրանցվել։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան