Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո
Աշխարհ
Ոստիկանությունը շարունակում է հսկել Ֆրանկֆուրտի կենտրոնը շաբաթ երեկոյան տեղի ունեցած անկարգություններից հետո, հաղորդում է dpa-ն։
Գույքին հասցված վնասը զգալի է գնահատվում, սակայն դրա ճշգրիտ չափը դեռ պարզված չէ, հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը։
Լրացուցիչ պահպանության կարիք ունեն նաև թալանված խանութները։ Նախնական տվյալներով, ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 30 մարդու և շրջափակել քաղաքի կենտրոնի մի մասը։ Թե քանի մարդ է տուժել անկարգությունների ժամանակ, առայժմ հայտնի չէ։
Հեսսեն դաշնային երկրամասի վարչապետ Բորիս Ռայնը հայտարարել է, որ ցնցված է կատարվածից, և խոստացել է, որ բռնության մասնակիցները պատասխանատվության կենթարկվեն։
«Նա, ով իրեն պահում է Ֆրանկֆուրտի կենտրոնում հարձակումներ գործած անձանց պես, իրեն դուրս է դնում մեր հասարակությունից», — հայտարարել է Ռայնը։
Ըստ նրա, իշխանությունները մանրակրկիտ կուսումնասիրեն անկարգությունների մասնակիցների գործողությունները, հարձակումների հետևում կանգնած խմբերին և իրադարձությունների ընթացքը, որից հետո համապատասխան միջոցներ կձեռնարկեն։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան