«Սա արդեն իսկական պատերազմի սկիզբ է»․ Լավրովը զգուշացրել է
Աշխարհ
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Գերմանիայի վերջին քայլերը Ռուսաստանի նկատմամբ կարելի է համարել «իսկական պատերազմի սկիզբ»։ Այս մասին գրում է The Moscow Times-ը։
Հիշեցնենք, որ Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարքեր էին հայտնաբերվել։ Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ միջադեպի հետևում կարող են կանգնած լինել ռուսական պետական կառույցներ։
Լավրովը պնդել է, որ Բեռլինը, առանց բավարար քննության, անօդաչուները կապել է Ռուսաստանի հետ։
Դրանից հետո Գերմանիան որոշել է փակել Բոննում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունն ու Բեռլինում Ռուսական տունը, ինչպես նաև ուժեղացնել ՌԴ քաղաքացիների նկատմամբ սահմանային վերահսկողությունը։
Լավրովը կոշտ քննադատել է այս քայլերը՝ հայտարարելով, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, իր գնահատմամբ, փաստացի շարժվում է Ռուսաստանին «պատերազմ հայտարարելու» ուղղությամբ։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը