Ստորագրվել է կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ
Հայաստան
Հայաստանը պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգի ներդրումը կվստահի կանադական Freebalance ընկերությանը։ Այս մասին գրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Այսօր պատմական օր է Ֆինանսների նախարարության համար: Ստորագրվեց կառավարության ֆինանսական կառավարման տեղեկատվական համակարգի (GFMIS) ներդրման մեկնարկը ազդարարող պայմանագիրը կանադական Freebalance ընկերության հետ: Շնորհավորում եմ մեզ բոլորիս և շնորհակալ եմ բոլորին ում շնորհիվ այս հսկայական աշխատանքը ունեցավ այս կարևոր միջանկյալ արդյունքը»,– գրել է նախարարը։


















































Ամենադիտված
Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո