Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)
ՏեսանյութերԳորիսի Կոռնիձորի դիրքերում 2021 թվականի օգոստոսի 19-ին սպանված երեք զինվորներից մեկի՝ Լևոն Հարությունյանի հայրը՝ Ռաֆայել Հարությունյանը, արդարադատություն է պահանջում։
Նրա խոսքով՝ որդու սպանության գործով արդեն չորս տարի է՝ դատական գործընթաց է ընթանում, սակայն նիստերը պարբերաբար հետաձգվում են։
«Երեխաներին, ցավոք, չենք կարող վերադարձնել, բայց պահանջում ենք արդարություն։ Եթե մեղավոր են, թող իրենց պատիժը ստանան»,– ասում է Լևոնի հայրը։
Գործով երկու մեղադրյալ կա։ Ըստ մեղադրանքի՝ երեք զինվորները սպանվել են դիրքում տեղի ունեցած սեռական բնույթի դեպքը կոծկելու նպատակով, քանի որ նրանք, ըստ քննության վարկածի, ականատես են եղել տեղի ունեցածին։
Տեսանյութը՝ News.am-ի


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը