ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին
ՏեսանյութերԺան-Պոլ Լեբոսնոյանը Լաս Վեգասում կայացած UFC Fight Night 292 մրցաշարում տեխնիկական նոկաուտով (TKO) հաղթել է ադրբեջանցի Ֆարման Հասանովին՝ նրան պատճառելով պրոֆեսիոնալ MMA կարիերայի առաջին պարտությունը։
Մենամարտը դադարեցվել է երրորդ ռաունդում՝ Հասանովի դեմքի շրջանում ստացած լուրջ կտրվածքի պատճառով։ Լեբոսնոյանը մենամարտի ընթացքում առավելություն է ունեցել կանգնած դիրքում՝ շարունակաբար ճշգրիտ հարվածներ հասցնելով մրցակցին։
Մինչ այս հանդիպումը 31-ամյա Ֆարման Հասանովն անպարտելի էր պրոֆեսիոնալ MMA-ում՝ ունենալով վեց հաղթանակ։ UFC-ի շրջանակում սա նրա երկրորդ մենամարտն էր։ Հունիսի 27-ին Բաքվում կայացած մրցաշարում նա մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Էրիկ Նոլանին։
27-ամյա Ժան-Պոլ Լեբոսնոյանն ունի հայկական և ռումինական արմատներ, սակայն հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո։ Այս հաղթանակից հետո նրա պրոֆեսիոնալ ռեկորդը դարձել է 12 հաղթանակ և 2 պարտություն։
Հատկանշական է, որ Լեբոսնոյանի համար սա UFC-ում երրորդ մենամարտն էր և երրորդ հաղթանակը։


















































Ամենադիտված
Պարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ Սարգսյան