Պետական համակարգը կանցնի հեռավար աշխատանքի․ COP17-ի պատճառով Երևանի ճանապարհները կփակվեն․ Փաշինյան
Հայաստան
COP17-ի անցկացման օրերին Երևանում ճանապարհների մի մասը փակվելու է, իսկ պետական համակարգը մի քանի օր կանցնի հեռավար աշխատանքի։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ COP17-ը Հայաստանի համար ունի նաև քաղաքական նշանակություն, քանի որ երկիր են ժամանելու շուրջ 15 հազար հյուրեր, ինչը հնարավորություն է ստեղծելու նրանց հետ քննարկել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։
Փաշինյանի խոսքով՝ միջոցառումը նաև տնտեսական ազդեցություն կունենա․ հյուրերը կօգտվեն Հայաստանի սրճարաններից, ռեստորաններից, հյուրանոցներից, տաքսիներից և այլ ծառայություններից։
Անդրադառնալով գնաճին՝ վարչապետը նշել է, որ գնաճային երևույթներ կան, և Հայաստանի նկատմամբ պահանջարկի աճին զուգահեռ դրանք կարող են ավելանալ։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)