Մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել. նրանց թվում՝ մարզպետարանի կրթության վարչության պետը
Իրավունք
Գեղարքունիքում մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել․ նրանց թվում՝ նաև մարզպետարանի կրթության վարչության պետը:
Գործը կապված է կաշառք ստանալու և տալու դեպքերի հետ։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել է զանգվածային ձերբակալությունների մասին տեղեկությունը։
Ըստ նախնական տվյալների՝ վարչության պետը մեղադրվում է դպրոցների տնօրեններին հովանավորելու և մի քանի դրվագով կաշառք ստանալու մեջ։
Նշում․ մեղադրանքը դեռևս չի նշանակում մեղավորության ապացուցում․ անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը հաստատված չէ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


















































Ամենադիտված
Գևորգը 3 երեխա ուներ, մի շաբաթ առաջ աղջկա հարսանիքն էր. Երևանում աներորդին մեքենան քշել է փեսայի վրա (տեսանյութ)