Խաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվել
Իրավունք
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Խաբարովսկի երկրամասում երկու բնակչի ձերբակալության մասին։ Ըստ գերատեսչության՝ 1996 և 2005 թվականներին ծնված տղամարդիկ կասկածվում են պետական դավաճանության մեջ։
Քննության վարկածով՝ նրանցից մեկը «Տելեգրամ» հավելվածով կապ է հաստատել Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ներկայացուցչի հետ։
Մարտին նա ստացել է անօդաչու սարքի կառավարման վահանակ և անցել համապատասխան ուսուցում։ Ռուսական կողմը պնդում է, որ ծրագրվել են հետախուզական և դիվերսիոն գործողություններ արդյունաբերական ու կարևոր ենթակառուցվածքների դեմ։
Կասկածյալը ներգրավել է նաև իր ազգականին՝ ռուս զինծառայողների անձնական տվյալները հավաքելու համար։ Երկուսն էլ կալանավորվել են, հարուցվել է քրեական գործ։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի