ԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածը
Աշխարհ
Միացյալ Նահանգներում վերջին օրերին մի շարք խոշոր տեխնոլոգիական խափանումներ առաջացրել են անհանգստություն՝ օդային հաղորդակցությունից մինչև բանկային ծառայություններ և գաղտնի պետական կապուղիներ։
Խնդիրներ են գրանցվել Microsoft-ի համակարգերում, Դաշնային ավիացիոն վարչության ցանցում, խոշոր բանկերում, ինչպես նաև Ազգային անվտանգության գործակալության ներքին հաղորդակցության համակարգում։
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ այս դեպքերը միմյանց հետ կապելու կամ օտարերկրյա պետության, հաքերների կամ այլ վնասակար դերակատարի միջամտությունը հաստատելու որևէ ապացույց չկա։ Նրա խոսքով՝ խափանումները տարբեր տեխնիկական խնդիրների հետևանք են։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի