Լեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրա
Համաշխարհային Մամուլ
Լեհական պարբերականի տվյալներով՝ ռուսական հատուկ ծառայությունները հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին Լեհաստանի տարածքում՝ Կալինինգրադի մարզի սահմանին, սադրիչ գործողություն էին նախապատրաստում։
Թերթի անանուն բարձրաստիճան աղբյուրները պնդում են, որ նախատեսված էր հնարավոր դիվերսիա՝ բազմաթիվ զոհերով, իսկ մեղքը պետք է վերագրվեր Ուկրաինային։ Տեղեկությունը լեհական կառույցներին փոխանցել են գործընկեր երկրների հետախուզությունները։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նոյեմբերի սկզբին հայտնել էր սահմանին կասկածելի տեղաշարժի և կանխված սադրանքի մասին։
Հատուկ ծառայությունների աշխատանքը համակարգող նախարար Տոմաշ Սեմոնյակը հաստատել է, որ սպառնալիքը լուրջ է գնահատվել, սակայն չի հաստատել հրապարակված ծրագրի բոլոր մանրամասները։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի