Նիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջին
Աշխարհ
Նիդերլանդներում գործող «Դեստինուս» ռազմական տեխնոլոգիաների ընկերությունը հայտարարել է, որ Ուկրաինան Ղրիմի կամրջի դեմ հարձակման ընթացքում կիրառել է իր արտադրած «Ռուտա» թևավոր հրթիռները և «Դա Վինչի» անօդաչու սարքերը։
Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ այդ սպառազինությունն օգտագործվել է նոյեմբերի 17-ի գործողության ժամանակ։ Հրապարակումների համաձայն՝ վնասվել են կամրջի ավտոմոբիլային հատվածի կառուցվածքները։
Նիդերլանդական լրատվամիջոցները նշում են, որ հայտարարությունը նոր քննարկումներ է առաջացրել Ուկրաինային տրամադրվող արևմտյան սպառազինության օգտագործման և դրա հնարավոր հետևանքների շուրջ։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի