Հորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջ
Հասարակություն
Հորմոնային համակարգի աշխատանքը խանգարող քիմիական նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ներարգանդային շրջանում։ Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Միավորված ազգերի կազմակերպության Շրջակա միջավայրի ծրագրի՝ նոյեմբերի 17-ին հրապարակած նոր զեկույցում։
Նման նյութեր հայտնաբերվել են մարդու արյան, կրծքի կաթի և պորտալարի արյան մեջ։ Հետազոտությունների համադրումը ավելի ամուր կապեր է ցույց տալիս վերարտադրողական առողջության, ուղեղի զարգացման, նյութափոխանակության և հորմոնային կարգավորման խանգարումների հետ։
Զեկույցը 2012 թվականից ի վեր այս ոլորտի առաջին խոշոր համաշխարհային թարմացումն է։ Հեղինակները կոչ են անում ուժեղացնել քիմիական նյութերի գնահատումը և վտանգավոր տարբերակները փոխարինել ավելի անվտանգ լուծումներով՝ ընդգծելով, որ առանձին նյութերի ու դրանց խառնուրդների ազդեցության մասին գիտելիքներում դեռ բացեր կան։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի