«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներին
Աշխարհ
Ռուսաստանի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտնել է, որ Միացյալ Նահանգներ ուրանի և միջուկային վառելիքի արտադրանքի մատակարարման ծավալների հիմնական պարամետրերը չեն փոխվել։ Նրա խոսքով՝ համագործակցությունը շարունակվում է, թեև Վաշինգտոնը 2024 թվականին սահմանափակող օրենք է ընդունել։
Գործող բացառությունների և առանձին թույլտվությունների հիման վրա մատակարարումները դեռ հնարավոր են, իսկ ամբողջական արգելքը նախատեսված է 2028 թվականից։ Լիխաչովը նշել է, որ նույն մոտեցումը պահպանվելու է նաև 2027 թվականին։
Կորպորացիայի ղեկավարը նաև կարծիք է հայտնել, որ ամերիկյան միջուկային էներգետիկայի ընդլայնումը դժվար կլինի առանց ռուսական հումքի և հարստացման ծառայությունների։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի