Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը
Աշխարհ
Եվրոպական երկրները չեն հասկանում, թե ինչ դեր կարող են ունենալ Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Նրանց հայտարարությունները վկայում են, որ իրենք չեն հասկանում, թե ինչ դեր կարող է իրենց վերապահվել։ Հավանաբար, գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է, և փորձում են վերջին պահին ցատկել վերջին վագոնի աստիճանին»,– նշել է Լավրովը։
Հիշեցնենք՝ Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։
Մոսկվայում կայացած բանակցություններից հետո ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ եվրոպական երկրները ձգտում են ներգրավվել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացում, սակայն նախ պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը՝ պատերազմի՞ շարունակությունն են ցանկանում, թե՞ խաղաղության հաստատումը։
Ուշակովի գնահատմամբ՝ եվրոպական երկրների մինչ այժմ ձեռնարկած գործնական քայլերը վկայում են, որ նրանք առավելապես շահագրգռված են հակամարտության շարունակմամբ, այլ ոչ թե խաղաղ կարգավորմամբ։


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան