Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման
Աշխարհ
Նյու Յորքի դաշնային դատարանը 27 տարի 6 ամսվա ազատազրկման է դատապարտել Պակիստանի 48-ամյա քաղաքացի Ասիֆ Մերչանտին։ Նա մեղավոր է ճանաչվել Միացյալ Նահանգներում քաղաքական գործիչների սպանություններ կազմակերպելու փորձի և ահաբեկչական հանցագործության համար։
Ամերիկյան արդարադատության նախարարության տվյալներով՝ Մերչանտը գործել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչների ցուցումներով։ Հնարավոր թիրախների թվում եղել են նախագահ Դոնալդ Թրամփը, նախկին նախագահ Ջո Բայդենը և ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Նիկի Հեյլին։ Մեղադրյալը փորձել էր վարձել մարդասպանների, սակայն նրանց դերում հանդես էին եկել ամերիկյան դաշնային հետաքննիչները։
Դատավարության ընթացքում Մերչանտը պնդել է, որ գործել է Իրանում գտնվող ընտանիքի անդամներին սպառնացող վտանգի պատճառով։ Իրանը հերքել է ամերիկացի պաշտոնյաների սպանությունները կազմակերպելու մեղադրանքները։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի