Լրտեսական սկանդալ Բրիտանիայում․ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով ամերիկացի սպա է ձերբակալվել
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի իշխանությունները Միացյալ Նահանգների զինված ուժերին են փոխանցել ամերիկացի փոխգնդապետ Բրենդոն Քերոլ Թայներին, որը ձերբակալվել էր Ռուսաստանի օգտին հնարավոր լրտեսության կասկածանքով։ 41-ամյա զինծառայողը նոյեմբերի 10-ին ձերբակալվել էր Անգլիայի Գլոսթեր քաղաքի մերձակայքում։ Նա ծառայում էր Իմջին ռազմաբազայում, որտեղ գտնվում է Հյուսիսատլանտյան դաշինքի արագ արձագանքման կորպուսի շտաբը։
Բրիտանական ոստիկանության փոխանցմամբ՝ հետաքննությունը կապված է ազգային անվտանգությանն առնչվող տեղեկությունների հնարավոր փոխանցման հետ։ Գործին մասնակցել են բրիտանական հակաահաբեկչական ստորաբաժանումները և ամերիկյան հետաքննչական կառույցները։ Մեծ Բրիտանիան որոշել է հետաքննության հետագա վարույթը փոխանցել ամերիկյան կողմին։ Կրեմլը հերքել է որևէ առնչություն գործին։
Ամերիկացի պաշտոնյաներից մեկի տվյալներով՝ դեռ ապացույց չկա, որ Թայներն իրականում գաղտնի տեղեկություններ է փոխանցել Ռուսաստանին։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի