Ռուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում
Աշխարհ
ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ Մայք Ուոլցը Մարոկկոյում բանակցություններ է անցկացրել Արևմտյան Սահարայի հակամարտության կարգավորման շուրջ։ Նա հանդիպել է ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Ալեքսանդր Իվանկոյի հետ, որը պատասխանատու է տարածաշրջանից միջազգային դիտորդների դուրսբերման գործընթացի համար։
Առաքելության լիազորությունները չեն երկարաձգվել այն բանից հետո, երբ Ռուսաստանը վետո է դրել ամերիկյան առաջարկի վրա։ Վաշինգտոնը շարունակում է աջակցել Արևմտյան Սահարայի վերաբերյալ Մարոկկոյի ինքնավարության ծրագրին։ Միաժամանակ Ուոլցը կոչ է արել «Պոլիսարիո» ճակատին պահպանել հրադադարը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի