Լեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ով
Հասարակություն
Սուր միելոիդ լեյկեմիայի բուժման համար մշակվող galinpepimut-S պատվաստանյութը երրորդ փուլի փորձարկման ընթացքում խոստումնալից արդյունք է ցույց տվել։ Նոյեմբերի 17-ին հրապարակված նախնական տվյալներով՝ այն ստացած հիվանդների խմբում մահվան հարաբերական ռիսկը 41%-ով ցածր է եղել համեմատական խմբից։
Ընդհանուր ապրելիության մեդիանը կազմել է 24 ամիս՝ հասանելի լավագույն բուժում ստացած խմբի 14,7 ամսվա դիմաց։ Ուսումնասիրվել են հիվանդներ, որոնց քաղցկեղը վերադարձել էր, իսկ հաջորդ բուժումից հետո կրկին ախտադադար էր գրանցվել։
Սա բուժական պատվաստանյութ է, որը նախատեսված է իմունային համակարգին օգնելու ճանաչել քաղցկեղային բջիջները։ Այն դեռ փորձարարական է․ արտադրողը պատրաստվում է կարգավորող մարմնի հետ քննարկումների և հավանության հայտի ներկայացմանը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի