Ֆրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տուն
Արտակարգ Պատահար
Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Բուարի-Բեկերել գյուղում ուժգին քամին վնասել է 26 բնակելի տուն։
Պա դը Կալեի պրեֆեկտուրայի՝ նոյեմբերի 18-ին ներկայացրած տվյալներով՝ նախորդ օրվա մոտ 17։30-ին տեղի ունեցած միջադեպից հետո 25 տների տանիքներ վնասվել են, իսկ մեկ տան ավտոտնակը՝ փլուզվել։ Զոհերի կամ տուժածների մասին չի հաղորդվել, սակայն մեկ ընտանիքի ժամանակավոր կացարան է տրամադրվել։ Էլեկտրասյան անկման հետևանքով շուրջ 20 տուն հոսանքազրկվել է։
Վնասները հիմնականում կենտրոնացել են գյուղի երկու փողոցներում։ Մասնագետները դիտարկում են պտտահողմի հնարավորությունը, իսկ շրջանում պահպանվում է անձրևների և ջրհեղեղների նարնջագույն նախազգուշացումը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի