Պունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդ
Աշխարհ
Հնդկաստանի Պունե քաղաքի փայտանյութի շուկայում նոյեմբերի 18-ի գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել։ Կրակն սկսվել է մոտ 02։05-ին՝ Ջայ Վալլաբհ դպրոցի հարևանությամբ գտնվող փայտանյութ վաճառող խանութներում։
Դեպքի վայր են ուղարկվել 27 հրշեջ մեքենա և շուրջ 150 աշխատակից։ Հրշեջները գործել են չորս կողմից՝ թույլ չտալու, որ բոցերը հասնեն մոտակա բնակելի թաղամասերին։ Կրակի տարածումը հաջողվել է վերահսկողության տակ առնել մոտ երկու ժամ անց։
Հաղորդագրության պահին զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չեն եղել։ Տարածքում շարունակվել են հովացման աշխատանքները, իսկ հրդեհի պատճառը դեռ պարզվում է։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի