Հնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլել
Աշխարհ
Հնդկաստանի Ջհարքհանդ նահանգում էներգետիկ նախագծի շինհրապարակում տեղի ունեցած վթարի հետևանքով երեք աշխատող զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին նոյեմբերի 18-ին հայտնել է պետական «Էն Թի Փի Սի» էներգետիկ ընկերությունը։
Միջադեպը կապված է Թանդվայում իրականացվող «Հյուսիսային Կարանպուրա» նախագծի կառուցվող փոխակրիչի հետ։
Տուժածներն աշխատել են «Simplex Infrastructures» և «ThyssenKrupp» կապալառու ընկերություններում։ Վիրավորներին բժշկական օգնություն է ցուցաբերվում։ Ջհարքհանդի կառավարության ղեկավար Հեմանտ Սորենը հանձնարարել է ապահովել նրանց բուժումը և աջակցել տուժած ընտանիքներին։ Վթարի պատճառը քննվում է։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի