Պուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմաց
Աշխարհ
Ամերիկյան «Բլումբերգ» գործակալության տեղեկություններով՝ Ռուսաստանը բանակցություններում պահանջում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հրաժարվի 1997 թվականից հետո անդամակցած երկրներում զորքեր տեղակայելու հնարավորությունից։ Փոխարենը Մոսկվան առաջարկում է կրճատել իր ռազմական ներկայությունը Կալինինգրադի մարզում և Բելառուսում։
Այս առաջարկն արծարծվում է Ուկրաինայի պատերազմի ավարտի շուրջ Միացյալ Նահանգների միջնորդությամբ ընթացող բանակցություններում։
Եվրոպական երկրների ղեկավարներից մի քանիսը նման փոխզիջումն անընդունելի են համարել։ Հատկապես մտահոգված են դաշինքի արևելյան անդամները, որոնք չեն ցանկանում իրենց անվտանգության երաշխիքները դարձնել ռուս-ամերիկյան սակարկությունների առարկա։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի