Տեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել են
Աշխարհ
ԱՄՆ Տեխաս նահանգի Լա Պորտ քաղաքի «Clean Harbors» արդյունաբերական համալիրում նոյեմբերի 17-ի երեկոյան տարայի պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Ահազանգը ստացվել է տեղական ժամանակով մոտ 20։45-ին։
Ըստ նոյեմբերի 18-ին թարմացված հաղորդագրության՝ հրշեջները սահմանափակել են կրակի տարածումը, իսկ մեկ աշխատակից բժշկական զննման համար տեղափոխվել է հիվանդանոց։ Պաշտոնյաների խոսքով՝ նրա վիճակը մտահոգիչ չէ։
Տարածքում շարունակվում է օդի որակի վերահսկումը։ Պայթյունի պատճառը դեռ պարզված չէ․ համապատասխան ծառայությունները պետք է ուսումնասիրեն, թե ինչից է սկսվել միջադեպը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի