Սև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյա
Աշխարհ
Բուլղարիայի ափերի մոտ նոյեմբերի 17-ին խորտակված «Gas Husky» գազատար նավի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Վառնայի մարզպետ Մարիո Սմարկովը նոյեմբերի 18-ին հայտնել է, որ նավին չորս հարված է հասցվել, սակայն կիրառված անօդաչուների տեսակի մասին հաստատում դեռ չկա։
Լիբերիայի դրոշով նավը Եգիպտոսից Ռումինիա էր տեղափոխում 3400 տոննա հեղուկացված նավթային գազ։ Այն աղետի ազդանշան է ուղարկել Բյալա քաղաքից մոտ 80 կիլոմետր դեպի արևելք։ Անձնակազմի բոլոր 19 անդամները փրկվել են։
Հրապարակված հաղորդագրությունը չի հաստատում հարվածների պատասխանատուին։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի