Ռումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներում
Արտակարգ Պատահար
Նոյեմբերի 18-ի գիշերը Ռումինիայում գրանցվել է 5,7 մագնիտուդով երկրաշարժ, որի ցնցումները զգացվել են նաև Մոլդովայում և Ուկրաինայում։ Ռումինիայի Երկրի ֆիզիկայի ազգային ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Իոնեսկուի խոսքով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 02։50-ին՝ 120 կիլոմետր խորության վրա։
Արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել են խուճապի նոպաների և մի քանի թեթև վնասվածքների պատճառով շտապօգնության կանչերի մասին։ Ուկրաինայում ցնցումները զգացվել են մի շարք մարզերում, այդ թվում՝ Կիևի և Օդեսայի։ Մոլդովայի փրկարար ծառայությունը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով օգնության դիմումներ չի ստացել։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի