Մոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարք
Աշխարհ
Մոլդովայի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Ռուսաստանի դեսպան Օլեգ Օզերովը՝ երկրի օդային տարածքի հերթական խախտման կապակցությամբ։ Մոլդովական կողմի տվյալներով՝ Ուկրաինայի ուղղությամբ իրականացված հարձակումների ժամանակ յոթ անօդաչու սարք է հատել Մոլդովայի սահմանը։
Դրանցից մեկի բեկորները հայտնաբերվել են Նասլավչա բնակավայրի մոտ՝ ուկրաինական սահմանից ոչ հեռու։ Չիշնևը պահանջել է դադարեցնել երկրի ինքնիշխանությունը խախտող գործողությունները։
Ռուսաստանի դեսպանը, իր հերթին, առաջարկել է համատեղ ուսումնասիրել միջադեպը՝ հայտարարելով, որ Մոսկվան շահագրգռված չէ լարվածության աճով։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի