Մեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի և գազի վճարները հունվարին կարող են աճել 26%-ով
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի բնակիչներին 2027 թվականի սկզբին կարող է սպասվել էներգակիրների վճարների կտրուկ թանկացում։ Cornwall Insight վերլուծական ընկերության կանխատեսմամբ՝ հունվարից տնային տնտեսությունների գազի և էլեկտրաէներգիայի տարեկան միջին ծախսերը կարող են աճել 26%-ով։
Ըստ հաշվարկների՝ սովորական տնային տնտեսության համար տարեկան պայմանական վճարը ներկայիս 1723 ֆունտ ստեռլինգից կարող է հասնել 2166 ֆունտի։ Դա նշանակում է մոտ 443 ֆունտով լրացուցիչ տարեկան ծախս։ Փորձագետներն աճը հիմնականում կապում են մեծածախ գազի գների բարձրացման, Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքների և եվրոպական էներգետիկ շուկայի անկայունության հետ։
Մեծ Բրիտանիայի էներգետիկ կարգավորիչ Ofgem-ը վերջնական սակագնային սահմանաչափը պետք է հայտարարի նոյեմբերի 25-ին։ Հետևաբար 26%-անոց աճն այս պահին կանխատեսում է, ոչ թե հաստատված որոշում։
TACC+2


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի