Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջ
Աշխարհ
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի դեմ պատերազմում միջազգային կոնվենցիայով արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջ։
Բեռլինը հղում է արել ուկրաինական հետաքննության արդյունքներին, որոնք վերաբերում են 2024 թվականի սեպտեմբերին Իլինկա բնակավայրի մերձակայքում արձանագրված միջադեպին։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի խոսքով՝ հետաքննությունը բացահայտել է նաև կիրառված զինամթերքի մատակարարման շղթան։
Կիևը պահանջում է միջազգային պատասխանատվության մեխանիզմ ստեղծել։ Գերմանիան կոչ է արել հարցը քննարկել Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում։ Ռուսաստանը հերքում է քիմիական զենք կիրառելու մեղադրանքները և վիճարկում ուկրաինական տվյալների հավաստիությունը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի