«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերությունները
Աշխարհ
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջո Բայդենը նոր հուշագրություններում պատմել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ իր բարդ հարաբերությունների մասին։ Նրա խոսքով՝ ուկրաինացի առաջնորդը փակ բանակցություններում երբեմն համառ և տրամադրության կտրուկ փոփոխություններ ունեցող զրուցակից էր։
Բայդենը նշել է, որ Զելենսկու՝ զենքի և ֆինանսական աջակցության շարունակական պահանջները հաճախ փորձության էին ենթարկում Վաշինգտոնի համբերությունը։ Նա նաև խոստովանել է, որ սպասում էր ավելի մեծ երախտագիտության։
Միաժամանակ նախկին նախագահը բարձր է գնահատել Զելենսկու հաստատակամությունը պատերազմի ընթացքում և ընդգծել, որ այդ տարաձայնությունների պատճառով երբեք չի ցանկացել հրաժարվել Ուկրաինային աջակցելուց։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի