Մատվիենկոն կմասնակցի Թուրքմենստանում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներին
Աշխարհ
Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից երկրների միջխորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի միջոցառումներին։ Այս մասին հայտնել է ՌԴ Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը։
Համաժողովի շրջանակում նախատեսվում են մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ։ Մատվիենկոն բանակցություններ կվարի Թուրքմենստանի Ժողովրդական խորհրդի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և երկրի խորհրդարանի ղեկավար Դունյագյոզել Գուլմանովայի հետ։ Նա նաև կհանդիպի ԱՊՀ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարներին։
Միջոցառումները տեղի կունենան նոյեմբերի 19–20-ին՝ Թուրքմենբաշի քաղաքի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում։ Նախատեսված է նաև Ռուսաստանի և Թուրքմենստանի խորհրդարանական բարեկամության խմբերի առաջին համատեղ նիստը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի