Ֆլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել են
Արտակարգ Պատահար
Հորդառատ անձրևները նոյեմբերի 17-ի երեկոյան և լույս 18-ի գիշերը ջրհեղեղների պատճառ են դարձել Հարավային Ֆլորիդայում։ Բրոուարդ շրջանի պետական դպրոցներն ու կրթական վարչության գրասենյակները նոյեմբերի 18-ին փակվել են։
Չեղարկվել են նաև արտադասարանական միջոցառումներն ու դպրոցներին կից խնամքի ծրագրերը։ ԱՄՆ ազգային եղանակային ծառայության գնահատմամբ՝ շրջանի որոշ հատվածներում ընդամենը երեք ժամում մոտ 200–250 միլիմետր անձրև է տեղացել։
Ջուրը լցվել է փողոցներ և ցածրադիր ճանապարհահատվածներ։ Կրթական իշխանությունները հայտնել են, որ հաջորդ օրվա աշխատանքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կտրամադրեն՝ հետևելով եղանակային պայմաններին։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի