ՀԱՄԱՍ-ը մտադիր չէ հրապարակել իր նոր առաջնորդի անունը. հայտնի է՝ ինչու
Համաշխարհային ՄամուլՊաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը մտադիր չէ հրապարակել իր ապագա առաջնորդի անունը։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով շարժման անանուն ներկայացուցչին։
Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ը, անվտանգության նկատառումներից ելնելով, ամենայն հավանականությամբ հրապարակավ չի հայտարարի իր նոր առաջնորդի ինքնությունը։ Մինչև ղեկավարի ընտրությունը, որը տեղի կունենա հաջորդ տարվա մարտին, շարժումը ղեկավարելու է հինգ հոգուց բաղկացած հանձնաժողովը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՀԱՄԱՍ-ը չի նախատեսում 2025 թվականի մարտին կայանալիք ներքին ընտրություններից առաջ քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի փոխարեն, որը չեզոքացվել էր Իսրայելի կողմից, իրավահաջորդ նշանակել։
Սինվարի ենթադրյալ իրավահաջորդների թվում են Մուհամմեդ Դերվիշը, Խալիլ ալ Հայյան, Մոհամմեդ Նազալը և Խալեդ Մեշալը: