Մոսկվայի ուղղությամբ մոտ 800 անօդաչու է թռչել․ Սոբյանին Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ․ ՄԻՊ Բեռլինում նոր հանդիպում է սպասվում Ուկրաինայի անվտանգության շուրջ ՈՒղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործը Փոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում» Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին «Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ է 

Ընդդիմությանը պարգևավճար է հասնում՝ կանոնակարգի վավերացմանը չխոչընդոտելու համար. Ղազարյան

Քաղաքական

Խորհրդարանական ընդդիմությունն այսօր բոյկոտեց Կառավարության կողմից ներկայացված, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և ՀՀ-ի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կոնոնակարգը վարվերացնելու մասին օրենքի նախագծի քննարկումը։ 

Ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին, որ նման հակապետական հարցի քննարկմանն ուղղակի չեն կարող մասնակցել, քանի որ սա Ադրբեջանի պահանջները կատարելու հերթական քայլն է։ Իշխանությունն էլ ընդդիմության այս քայլը որակեց որպես հերթական շոու, դեմագոգիա։

MediaHub

Ինչևէ, մինչ հարցը զեկուցող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կմոտենար ամբիոնին, ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը։ Արդյո՞ք դա էր միակ ճիշտ տարբերակը․ հարցն ակտիվորեն քննարկվում է սոցցանցերում, անգամ ընդդիմադիր հայացք ունեցողներն են քննադատում խորհրդարանական ընդդիմությանը։

Քաղաքական, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը, օրինակ, կարծում է, որ ընդդիմությունը մեկ ամիս առաջ արդեն գիտեր, որ կանոնակարգը գալու է ԱԺ, քննարկվելու և քվեարկվելու է, ուստի մեկ ամիս ժամանակ կար մանդատները վայր դնելու և խորհրդարանը լուծարելու համար։ 

«Ակնհայտ է, որ տեղի ունեցածը պատգամավորների համար անակնկալ չէր կարող լինել։ Այսինքն՝ դեռ այն պահից, երբ Կառավարությունը հավանություն էր տվել ու Կանոնակարգն ուղարկել էր ՍԴ, պարզ էր, որ դրական եզրակացությամբ հարցը գալու էր ԱԺ։ Ուստի, շատ վաղուց պետք է իր տակտիկական քայլերն ընդդիմությունը մշակած լիներ, որպեսզի այդ հարցը ԱԺ չգար, չքննարկվեր»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Ղազարյանը։

Իսկ ընդդիմությունն ի՞նչ արեց․ ըստ Էդգար Ղազարյանի՝ կանաչ լույս վառեց ՔՊ-ի համար՝ իշխանությանը տալով այդ փաստաթուղթն անխոչընդոտ վավերացնելու հնարավորություն։

«Հիմա, երբ հարցը ԱԺ-ում է, այս քննարկումների իմաստը ո՞րն է։ Տեսեք, իմ և ըննդիմության խնդիրներից մեկն այն է, որ իրենք անվստահության գործընթացը չեն սկսել։ Ու դրա պատճառաբանությունն էլ այն է, որ անվստահության գործընթացի համար իրենք բավարար ձայն չունեն, ՔՊ-ականները շատ են։ Բա եթե հիմա գնում եք հանձնաժողովի նիստի ու գիտեք, որ ՔՊ-ականները շատ են, նիստերի օրակարգ բերելու են հարցը, ի՞նչ տրամաբանությամբ եք գնում էդ նիստին»,- նկատեց Ղազարյանը։

Ընդդիմության՝ մանդատները վայր դնելուն Էդգար Ղազարյանը միշտ դեմ է արտահայտվել, քանի որ կարծել է՝ այդ մանդատները ծառայելու են Փաշինյանին անվտահություն հայտնելու գործընթացին։ Իրենք՝ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն էլ միշտ իրենց մանդատը պահելը նաև այդ հանգամանքով են արդարացրել։

«Հիմա եթե դուք, այսպես թե այնպես, անվստահության գործընթաց չեք սկսում, վայր դրեք այդ մանդատները։ Մի ամիս առաջ որ դրած լինեիք, պառլամենտը կվերանար, այսօր ԱԺ նիստ չէր լինի։ Սահմանադրությունն ասում է՝ պառլամենտն այն մարմինն է, որ ունի առնվազն 101 պատգամավոր։ Եթե իրենք իրենց մանդատները դնեին, հաջորդ համարներն էլ մանդատ չվերցնեին, ԱԺ-ում կմնար 72 պատգամավոր, այդ փաստաթուղթն էլ չէր վավերացվի։ Իսկ հիմա ի՞նչ ունենք․․․ մի քանի օրից հոկտեմբերի աշխատավարձերը կստանան, հլը էս կանոնակարգի վավերացմանը չխոչընդոտելու համար գուցե պարգևավճար էլ ստանան ու էլի դահլիճը կթողնեն ՔՊ-ականներին»,- ասաց Էդգար Ղազարյանը։

Հարցին, թե այս պահին ի՞նչ պիտի անի ընդդիմությունը, արդյո՞ք մանդատները վայր դնելը կփրկի, Ղազարյանն արձագանքեց՝ ընդդիմության այսօրվա քայլերը չեն համապատասխանում իր տված խոստումներին ու ընտրողների սպասումներին։ 

«Ես շատ ցավում եմ, որ այսօր մեր ընդդիմադիր հանրությունը խորհրդարանում ներկայացած է այդ որակով։ Հիմա եթե այսօր այդ քվեարկությունը լինի, էս երկիրն արդեն վերանում է։ Հիմա ուզում են մանդատ դնեն, ուզում են՝ չդնեն, ի՞նչ կապ ունի։ Հիմա որ Արցախի պատգամավորները մանդատները վայր չեն դնում, նշանակում է՝ պատգամավո՞ր են»,- ամփոփեց խոսքը Էդգար Ղազարյանը։

Նարե Գնունի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվայի ուղղությամբ մոտ 800 անօդաչու է թռչել․ ՍոբյանինԹափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ և համակարգային լուծումներ․ ՄԻՊԲեռլինում նոր հանդիպում է սպասվում Ուկրաինայի անվտանգության շուրջՈՒղիղ․ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստԵրևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ նոր բացահայտումներ են նախապատրաստվում ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործըՓոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին«Հրապարակ»․ «Մատյան գունդ» են ձեւավորել Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ էԲանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևըՀռոմի հայտնի Տրևի շատրվանը կարող է 200 հազար եվրոյով պակաս «վաստակել»8 տարվա դադարից հետո Ջոնի Դեփը կրկին կինովարձույթի առաջին տեղում էՆերդրողների ուշադրությունը կենտրոնացել է Nvidia-ի ապագայի վրաԼիտվան և Լատվիան նույնպես կարող են փակել Ռուսաստանի հետ սահմանըԱդրբեջանը ցանկանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նոր մոդել ձևավորելԵրևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Իրանի արձակած 11 հազար ԱԹՍ-ներից և հրթիռներից միայն երեքն են հասել թիրախին. ԹրամփԵվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի խոշոր նավթավերամշակման գործարանների և 47 բանկի դեմՁմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 400 վարորդՆիդերլանդներում բանտարկյալներին վաղաժամ կազատեն՝ տեղերի պակասի պատճառովԵվրոպան հայտարարել է Ուկրաինային տրամադրվող նոր օգնության մասինՀայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. ՄեդվեդևԵՄ դիվանագիտության ղեկավար․ Մենք շատ բան ունենք քննարկելու Հարավային Կովկասի գործընկերների հետԱնքորիջում Պուտինն ընդունել էր ամերիկյան առաջարկը․ ԼավրովԱստղագուշակը զգուշացրել է. այս 4 կենդանակերպի նշանները պետք է ավելի զգույշ լինեն նոյեմբերի կեսին Պուտինը փոքր-ինչ նահանջում է Ուկրաինայի հարցում. ԹրամփՎարդապետյանը Դուբայի դատախազության ներկայացուցչի հետ քննարկել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության հնարավորություններըՅակուտիային «հարվածել են» -40°C-ի ցրտերըՏասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»Վան Գոգի՝ 180 միլիոն դոլարանոց կտավը դարձել է վեճի առարկաԷդքան ռիսկ ունեն՝ թող ուղիղ եթեր մտնեն․ ի՞նչ է փոխվել մեր կյանքում, որ դուրս են եկել մետրոներ. Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ․ Մանավազյանը՝ Ֆրանսիայի դեսպանինՀայաստանում հյուրանոցների ամրագրման պահանջարկը ռուսաստանցիների շրջանում կտրուկ աճել է Երանոս գյուղում «Mercedes G»-ն բախվել է գազալցակայանի տարածքում լիցքավորվող «ՎԱԶ 2121»-ին, ապա լիցքավորման սարքավորմանըԿրակովի ահաբեկչի մարմինը կտեղափոխվի համալսարան՝ բժշկական փորձերի համարԱլավերդի-Ախթալա ճանապարհին բախվել են երկու բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Հայ-ադրբեջանական հանդիպում՝ Հայաստանում. ԵՄ-ն ուժեղացնում է ճնշումը Ռուսաստանի վրաԳյումրու բժշկական կենտրոնը տնօրենի նոր պաշտոնակատար ունի Միրզոյանը Բրյուսելում ներկայացրել է TRIPP-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերըԱրցունքները չեն ազատում քաղաքական պատասխանատվությունից․ ԻշխանյանՈւկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրեն
Ամենադիտված