Տասնյակ կիլոմետրերով նոր ջրագծեր և զգալիորեն կրճատված ջրակորուստներ․ «Վեոլիա Ջուր»
Հասարակություն
«Վեոլիա Ջուր» ընկերությունը շարունակում է Հայաստանի տարբեր բնակավայրերում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդիականացման աշխատանքները՝ միաժամանակ ամփոփելով նախորդ տարվա ներդրումային ծրագրերի արդյունքները։
2025 թվականին իրականացված աշխատանքների շրջանակում Արմավիրի մարզի Արագած բնակավայրում փոխարինվել է 16 կմ, Արագածոտնի մարզի Սասունիկում՝ 12 կմ, իսկ Կոտայքի մարզի Քասախում և Պռոշյանում՝ ընդհանուր 44,5 կմ ջրագիծ։ Արդյունքում զգալիորեն կրճատվել են ջրակորուստները, բարելավվել է հազարավոր բաժանորդների ջրամատակարարումը։
Լայնածավալ աշխատանքներ են իրականացվել նաև Սպիտակում և Ստեփանավանում։ Զուգահեռաբար ընկերությունը շարունակում է կոյուղատար ցանցի վերակառուցումը Աբովյանում։
Բացի կապիտալ ներդրումային ծրագրերից, «Վեոլիա Ջուր» ընկերության շահագործման տնօրինությունները սեփական ուժերով վերակառուցել են ավելի քան 50 կմ ջրագիծ և շուրջ 8,5 կմ կոյուղագիծ։
Իրականացված աշխատանքների արդյունքների, ջրակորուստների կրճատման և առաջիկա ծրագրերի մասին՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի