Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր
Հասարակություն
Նոյեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ «33» բենզալցակայանի մոտ բախվել են «Mercedes» մակնիշի, «Nissan» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։


















































Ամենադիտված
Երևանն անցնում է նոր ժամային գրաֆիկի